Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Գագիկ Բեգլարյանը և Մոհամմադ Ռեյիսին քննարկեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր

Գագիկ Բեգլարյանը և Մոհամմադ Ռեյիսին քննարկեցին երկկողմ հետաքրքրություն 
ներկայացնող մի շարք հարցեր

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը օգոստոսի 1-ին հանդիպել է  Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեյիսիին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությանը, հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են ճանապարհաշինության և հեռահաղորդակցության ոլորտներում երկու երկրների միջև գոյություն ունեցող հարաբերությունները: Նշվել է, որ առաջիկայում  համատեղ բազմաթիվ ծրագրեր կան իրագործելու, որոնցից են Հայաստանի հարավային երկաթուղու կառուցումը և երկաթուղային ցանցի միացումը իրանական ցանցին:

Մոհամմադ Ռեյիսին ընդգծել է ճանապարհաշինական մի շարք ծրագրերի, մասնավորապես, «Հյուսիս-հարավ» ծրագրի կարևորությունը, միաժամանակ տեղեկացրել, որ իրանական կողմից ևս կառուցվում է բարձրակարգ արագընթաց ճանապարհ դեպի Հայաստանի սահման, որը հետագայում լուրջ համագործակցության հնարավորություն կընձեռնի տրանսպորտի բնագավառում:

Գագիկ Բեգլարյանը ողջունել է իրանական կողմի պատրաստակամությունը և հույս հայտնել, որ այս բնագավառում Իրանն է՛լ ավելի կակտիվացնի իր գործունեությունը:

Նախարարը նշել է նաև, որ հայկական կողմը պատրաստ է անել հնարավորինը լայնաշերտ ինտերնետի տարանցման երկկողմ հնարավորությունները զարգացնելու և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում Իրանի հետ համագործակցությունը խորացնելու նպատակով:  

Անդրադառնալով նախորդ հանդիպումներում ձեռք բերված պայմանավորվածություններին՝ Գագիկ Բեգլարյանը ընդգծել է դրանց իրականացման անհրաժեշտությունը: Նախարարը տեղեկացրել է նաև, որ հայկական կողմը մի շարք ներդրումային ծրագրեր կփոխանցի ՀՀ-ում ԻԻՀ դեսպանատանը՝ Իրանի գործարար միջավայրում տարածելու նպատակով:

Քննարկվել են նաև հոկտեմբերին Իրանում կայանալիք հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի նիստին առնչվող հարցեր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]