Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Մեկնարկել է Միացյալ Թագավորության Չիվնինգի կրթաթոշակների ծրագրի դիմումների ընդունումը

Մեկնարկել է Միացյալ Թագավորության Չիվնինգի կրթաթոշակների ծրագրի դիմումների 
ընդունումը

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Միացյալ Թագավորության արտաքին գործերի նախարարությունը օգոստոսի 1-ից հայտարարել է Բրիտանիայում ուսանել ցանկացողների համար նախատեսված Չիվնինգի կրթաթոշակների ծրագրի մեկնարկի մասին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ-ում ՄԹ դեսպանատնից, Չիվնինգի կրթաթոշակներ ծրագիրն իրականացվում է աշխարհի ավելի քան 100 երկրներում և այս տարի կֆինանսավորի մոտ 1500  ուսանողի: Կրթաթոշակները տրամադրվում են առաջնորդության ունակություններ ունեցող լավագույն դիմորդներին և ամբողջությամբ ֆինանսավորում Մեծ Բրիտանիայի ցանկացած ԲՈՒՀ-ի մեկ տարվա մագիստրոսի ծրագիր:

Կրթաթոշակի նպատակն է ներգրավել արհեստավարժ մասնագետների, ապագա առաջնորդների, որոշում կայացնողների ու կարծիք ձևավորողների:

Հայաստանում այս տարի ընդունվում են հայտեր տարբեր բնագավառների համար, սակայն առավել խրախուսվում են Միջազգային հարաբերություններ/կոնֆլիկտաբանություն, Հանրային կառավարում, Հանրային քաղաքականություն և կառավարում, Իրավագիտություն և մարդու իրավունքներ, Պաշտպանության ոլորտ, Էկոնոմիկա, Ֆինանսներ, Բիզնես, Ինովացիա մասնագիտություննեը:

Չիվնինգի կրթաթոշակին դիմելու համար տարիքային սահմանափակում չկա: Անհրաժեշտ է ունենալ անգլերենի իմացության համապատասխան վկայական, բարձրագույն կրթության դիպլոմ, լինել Հայաստանի քաղաքացի և ունենալ 2 տարվա աշխատանքային փորձ:

Կրթաթոշակառուները ընտրվում են Բրիտանիայի դեսպանատան և համագործակցող կազմակերպությունների ներկայացուցիչների կողմից: Հայտերի ընդունման վերջնաժամկետն է 2014թ. նոյեմբերի 15-ը: Մանրամասն տեղեկությունների համար պետք է այցելել հետևյալ կայքը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]