Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Շախմատի օլիմպիադայի մասնակիցները դեռ կարող են փոխել իրենց թիմերի կազմերը. Աշոտ Վարդապետյան

Շախմատի օլիմպիադայի մասնակիցները դեռ կարող են փոխել իրենց թիմերի կազմերը.  Աշոտ Վարդապետյան

ԵՐԵՎԱՆ,1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օգոստոսի 1-ին Նորվեգիայի Տրոմսյո քաղաքում մեկնարկող շախմատի համաշխարհային օլիմպիադայի մասնակից թիմերի ղեկավարները  վերջին հնարավորությունն ունեն  իրենց

հավաքականների վերջնական կազմերի մեջ փոփոխություններ կատարելու համար:

Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը , այս մասին տեղեկացրել Է մրցումների վարչատեխնիկական հանձնաժողովի ներկայացուցիչ, միջազգային կարգի մրցավար Աշոտ Վարդապետյանը Հայաստանից:

Օգոստոսի 1-15-ը Տրոմսյոում կայանալիք այս մրցաշարին կմասնակցեն 171 երկրների, այդ թվում՝ Հայաստանի տղամարդկանց եւ կանանց հավաքականները:

Օգոստոսի 1-ին տեղի կունենա մրցաշարի հանդիսավոր բացումը, իսկ օգոստոսի 2-ին, Երեւանի ժամանակով ժամը 17.00-ին, կմեկնարկի օլիմպիադայի առաջին փուլը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]