Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Տավուշում կայացել է գյուղատնտեսական համատարած հաշվառման և անցկացման մարզային հանձնաժողովի նիստ

Տավուշում կայացել է գյուղատնտեսական համատարած հաշվառման և անցկացման 
մարզային հանձնաժողովի նիստ

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Տավուշի մարզպետարանում օգոստոսի 1-ին տեղի է ունեցել գյուղատնտեսական համատարած հաշվառման և անցկացման Տավուշի մարզային հանձնաժողովի նիստը, որը վարել է մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Տավուշի մարզպետարանից, բացման իր խոսքում Լևոն Սարգսյանը նշել է, որ համապետական այս միջոցառումը, որպես գյուղատնտեսական ուղղվածություն ունեցող է, առանձնակի կարևոր է մարզի համար:

Օրակարգի հարցերով զեկուցել է ՀՀ ազգային վիճակագրական ծառայության նախագահ Ստեփան Մնացականյանը: Առաջին հարցով զեկուցողը մանրամասն ներկայացրել է գյուղատնտեսական համատարած հաշվառման նպատակներն ու կարևորությունը: Նշվել է, որ այն վիճակագրական գործառույթ է, զանգվածային միջոցառում, որի նպատակը տվյալների հավաքագրումն է գյուղատնտեսության ներուժի վերաբերյալ: Այնուհետև նեկայացվել են գործընթացի իրականացման մեթոդները և նախապատրաստման ու անցկացման աշխատանքներն ըստ փուլերի, այն է՝ նախապատրաստական աշխատանքներ, հաշվառման անցկացում, փաստաթղթերի ընդունում-հանձնում և հավաքագրված տեղեկատվության մշակում:

Հաջորդ հարցը մարզային հանձնաժողովի և համայնքապետերի կողմից ցուցաբերվելիք օժանդակությանն էր վերաբերում: Ներկայացվել է գյուղատնտեսական համատարած հաշվառման ժամանակավոր անձնակազմը Տավուշի մարզում:

Քննարկվել են գյուղապետարանների, դպրոցների, մանկապարտեզների կամ այլ հանրային բնույթի շենքերում տարածքների ժամանակավոր՝ մինչև 3 (հրահանգչական տեղամասերի համար) և 4 (հաշվառման տեղամասերի համար) ամիս տևողությամբ տրամադրման մասին հարցեր: Զեկուցողը համայնքի ղեկավարների ուշադրությունը հրավիրել է հաշվարարների ճիշտ ընտրության վրա:

Օրակարգի վերջին հարցը վերաբերել է մարզի համայնքների  տնտեսության հասցեական կարգավորմանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]