Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ավանի բակային տարածքներում բացվեցին 3 նորաստեղծ այգիներ

Ավանի բակային տարածքներում բացվեցին 3 նորաստեղծ այգիներ

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավան վարչական շրջանը համալրվեց երեք նորաստեղծ այգիներով և խաղահրապարակներով, որոնց կառուցապատումը նախատեսված էր Երևան քաղաքի զարգացման 2014 թվականի ծրագրով: Նույն ծրագրով նախատեսվում է բարեկարգման աշխատանքներ իրականացնել նաև Ավան վարչական շրջանի ավելի քան 8 հազար քմ ընդհանուր մակերեսով 16 բակային տարածքներում: Նորաբաց բակերում շրջայցի ժամանակ Երևանի քաղաքապետ տարոն Մարգարյանը նշեց, որ այստեղ նույնպես, ինչպես մայրաքաղաքի մյուս բոլոր նորոգվող ու բարեկարգվող բակերում, տեղադրվել են նոր նաստարաններ և  աղբամաններ:

«Այգիների սպասարկումն իրենց վրա կվերցնեն Ավան վարչական շրջանի համապատասխան աշխատակիցները, ովքեր կիրականացնեն դրանց խնամքը և գույքի հետագա պահպանումը: Բնականաբար մենք բնակիչներին ևս խնդրում ենք, որ մեզ աջակցեն, քանի որ իրենց համար են կառուցված այս այգիները, և նրանք իրենց սեփականի պես պետք է պահպանեն դրանք»,- «Արմենպրես»-ի  հաղորդմամբ` ասաց քաղաքապետը:

Բնակիչները շնորհակալություն հայտնեցին քաղաքապետին իրենց համար այդպիսի հարմարավետ այգիներ, իսկ երեխաների համար` խաղահրապարակներ ստեղծելու համար: Նրանք երաժշտական համարներ, պարային և սպարտային ցուցադրություններ էին կազմակերպել` նշելու այգիների բացումը:

Բակային տարածքներում կիրականացվեն 17 հազար 138 քմ ասֆալտապատման աշխատանքներ, և 270 քմ  600 քառակուսի մետրով կընդլայնվի նաև բակային տարածքների կանաչ մակերեսը: Կընդլայնվի վարչական շրջանի լուսավորության ցանցը և գիշերային լուսավորությամբ ապահովված կլինեն Դուրյան, Հ. Հովհաննիսյան և Ավան-Առինջ թաղամասերի նորակառույց  այգիները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]