Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Երևանի քաղաքապետարանը քայլեր կձեռնարկի մանկապարտեզների ընդլայնման ուղղությամբ

Երևանի քաղաքապետարանը քայլեր կձեռնարկի մանկապարտեզների ընդլայնման 
ուղղությամբ

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող 159 մանկապարտեզների պահպանման ու ընթացիկ ծախսերը հոգալու նպատակով համայնքային բյուջեից նախատեսվել է շուրջ 6 մլրդ 600 մլն դրամ գումար: Այս մասին Ավան վարչական շրջան կատարած այցի ժամանակ տեղեկացրեց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Նա վստահեցրեց, որ հանրակրթության ոլորտը քաղաքապետարանի մշտական ուշադրության կենտրոնում է, և հետզհետե լուծումներ են տրվում բոլոր այն խնդիրներին, որոնք մատնանշվում են ոլորտի պատասխանատուների կողմից:

«Մենք դեռ 2011 թվականին լուծեցինք մայրաքաղաքի բոլոր մանկապարտեզների ջեռուցման խնդիրը: Դա իսկապես առաջնահերթ լուծում պահանջող խնդիր էր:  Մանկապարտեզների շենքերի նորոգման խնդիրը ևս մեզ համար դիտարկվել է որպես առաջնահերթություն և հետզհետե լուծումներ ենք տալիս նաև այդ խնդրին:  Այս տարի նախատեսել ենք 22 մանկապարտեզների նորոգման աշխատանքներ, որոնցից երեքը Ավան վարչական շրջանում են»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց քաղաքապետը:

Երևանի քաղաքապետի նախաձեռնությամբ նախորդ տարի մեկնարկած «Նախադպրոցական ուսուցման կազմակերպման համար գույքի ձեռքբերում» ծրագիրը շարունակվում է նաև այս տարի: Դրա շնորհիվ թարմացվում և նորերով են փոխարինվում մանկապարտեզների կահույքը, խոհանոցային պարագաներն ու տեխնիկան։ Քաղաքապետը տեղեկացրեց, որ վերանորոգման և գույքի արդիականացման ծրագրից հետո պետք է քայլեր ձեռնարկվեն նաև մանկապարտեզների տարածքների ընդլայնման ուղղությամբ: 

«Այսօր քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզներ է հաճախում մոտ 30 հազար երեխա: Մենք քայլեր պետք է ձեռնարկենք նաև մանկապարտեզների տարածքների ընդլայնման ուղղությամբ և հնարավորություն ստեղծենք, որ հերթագրվող բոլոր երեխաները կարողանան մանկապարտեզ հաճախել: Այդ նպատակով համապատասխան ստորաբաժանումներին ես հանձնարարել եմ գույքագրել մանկապարտեզների շենքային պայմանները և միջոցներ ձեռնարկել ու վերանայել տարիներ առաջ այլ նշանակությամբ վարձակալական կամ անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված տարածքների պայմանագրերը»,- ասաց քաղաքապետը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]