1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Գերմանահայկական միությունը տոնում է 100-րդ տարեդարձը

Գերմանահայկական միությունը տոնում է 100-րդ տարեդարձը

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայում ՀՀ դեսպանության աջակցությամբ և Գերմանահայկական միության ու «Լեպսիուսի տուն» հետազոտական կենտրոնի նախաձեռնությամբ Գերմանիայի Բրանդենբուրգ երկրամասի խորհրդարանում հանդիսավորությամբ նշվել է Գերմանահայկական միության 100-ամյա տարեդարձը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին  ՀՀ արտաքին գործերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, միջոցառմանը բարձր է գնահատվել միության առաքելությունը, ինչպես նաև միության պարբերականի դերը, որի միջոցով էլ հայկական շատ թեմաներ հասանելի են դառնում գերմանական հասարակութանը:

Նշվել է միության հիմնադրման տարիներին հայ ժողովրդի առջև ծառացած մարտահրավերների, միության հիմնադիրներ՝ Լեպսիուսի և Ավետիք Իսահակյանի կատարած աշխատանքների մասին:

Հրավիրված նիստին և տոնական արարողությանը ներկա էին երկրամասի խորհրդարանի նախագահ Գունթեր Ֆրիչը, Սաքսոնիա-Անհալթ երկրամասի մշակույթի նախարար Շտեֆան Դորգերլոհը, Բրանդենբուրգի գիտության, հետազոտության և մշակույթի նախարարության պետքարտուղար (փոխնախարար) Մարտին Գորհորթը, Բրանդենբուրգի ավետարանական եկեղեցու առաջնորդը, Գերմանահայոց թեմի Հայ առաքելական եկեղեցու առաջնորդը, Բեռլինի Հումբոլդի համալսարանի ռեկտորը, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, Գերմանիայում ՀՀ դեսպանության խորհրդական Աշոտ Սմբատյանը, Բրանդենբուրգի խորհրդարանի պատգամավորներ, Բունդեսթագի պատգամավորներ, հասարակական, քաղաքական և մշակութային գործիչներ: 

Հասմիկ Պողոսյանը միության նախագահ, դոկտոր Րաֆֆի Կանթյանինն և Լեպսիուսի թոռ, դոկտոր, պրոֆեսոր Մանֆրեդ Աշքեին պարգևատրեց ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալով:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]