Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Տարոն Մարգարյանը դրական գնահատեց շենքերի էներգետիկ արդյունավետության բարձրացման պիլոտային ծրագիրը

Տարոն Մարգարյանը դրական գնահատեց շենքերի էներգետիկ արդյունավետության 
բարձրացման պիլոտային ծրագիրը

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Ավան վարչական շրջանի Դ․Վարուժան փողոցի թիվ 6 շենքում պիլոտային ծրագրով իրականացված էներգաարդյունավետության բարձրացման աշխատանքներից հետո  ապահովվել է շուրջ 60 տոկոս էներգախնայողություն։ Այս մասին Ավան վարչական շրջան կատարած շրջայցի ընթացքում լրագրողներին տեղեկացրեց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Նա անդրադարձավ Երևանի քաղաքապետարանի և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի հետ համագործակցությամբ իրականացված «Շենքերի էներգետիկ արդյունավետության բարձրացում» փորձնական ծրագրին, որի համաձայն` Ավանի Դանիել Վարուժան փողոցի թիվ 6 շենքում, էներգախնայողության բարձրացման միջոցառումներով կատարվել է շենքի նկուղային հարկի բացվածքներում պատուհանների տեղադրում, շենքի արտաքին պատերի վրա ջերմամեկուսիչ նյութի տեղադրմամբ ջերմափոխանցման դիմադրության մեծացում, հարկաբաժինների աստիճանահարթակներում դռների և պատուհանների փոխարինում և տանիքի ջրամեկուսացում։

«Վերջին տարիներին բավականին արդյունավետ համագործակցում ենք ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայստանյան գրասենյակի հետ և այդ համատեքստում է նաև այս ծրագիրը, որը նպաստելու է բազմաբնակարան շենքերի էներգախնայողության բարձրացմանը: Մեր բնակիչների լեզվով  ասած` մենք  «շենքին մուշտակ ենք հագցրել»:  Այսինքն, շենքի արտաքին պատերը նախ պատել են ջերմամեկուսիչ նյութերով, որից հետո արդեն սվաղել և ներկել են»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց քաղաքապետը:

Նրա խոսքով` ծրագրի արդյունքներն, իրոք, ոգևորիչ են: «Սա իսկապես լուրջ ցուցանիշ է` հատկապես հաշվի առնելով, որ այն նաև սոցիալական կարևոր նշանակություն կարող է ունենալ մեր բնակիչների համար։ Ծրագիրն  արժանացել է բնակիչների հավանությանը: Կարծում եմ, որ նմանատիպ ծրագրերը պետք է լինեն շարունակական և հույս ունեմ, որ այդպես էլ կլինի»,- եզրափակեց քաղաքապետը:

 

Էներգախնայողություն, շենք, Ավան, քաղաքապետ, շրջայց


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]