1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Հայ անզեն զինծառայողը դիմագրավել է թշնամուն և ստիպել վերջիններիս փախուստի դիմել (տեսանյութ)

Հայ անզեն զինծառայողը դիմագրավել է թշնամուն և ստիպել վերջիններիս 
փախուստի 
դիմել (տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի զինծառայող Նորայր Քամալյանը անզեն դիմագրավել է ադրբեջանական հատուկ նշանակության ստորաբաժանումների ուժերին և ստիպել վերջիններիս փախուստի դիմել: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ ԼՂՀ Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Արցախյան հերոսամարտների հերոսներին արժանի լինելու փաստը հայկական բանակի զինծառայաողներն ապացուցում են իրենց իսկ սխրանքներով: Հուլիսի 31-ին հյուսիսային ուղղությամբ մարտական հերթական հերթապահության իրականացնող զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետի ուղղությամբ հակառակորդի ձեռնարկած հարձակման ժամանակ շարքային Նորայր Միքայելի Քամալյանը ամբողջովին անզեն վիճակում կարողացել է խուճապի մատնել հակառակորդին և հետ մղել միջև ատամները զինված ադրբեջանական խմբին: Հայտնվելով հակառակորդի անմիջական խոցման կրակային գոտում` Քամալյանը հարձակվում է նրանց վրա և բռնվում ձեռնամարտի: Այդ ընթացքում հակառակորդի թշնամու կրակից վիրավորվում է, բայց շարունակում ձեռնամարտը: Թշնամուց խլում մեծ քանակի զենք-զինամթերք և մատնում փախուստի:

 «Երբ տեսա նրանց, ձեռքիս զենք չկար: Հարձակվեցի և փորձեցի ինչքան հնարավոր է վնաս հասցնել: Միաժամանակ գոռում և փորձում էի օգնության կանչել ընկերներիս: Բռնեցի մեկի կոկորդից և փորձում էի խեղդել: Այդ պահին նա հանեց դանակը և դեմքիս հասցրեց խաչաձև հարվածներ: Ես ինձ չկորցրեցի, չնայած ,դրանից հետո երկաթե «կաստետով» ուժեղ հարված ստացա ծնոտիս շրջանում: Կոտրված ծնոտով նրան կարողացա փռել գետնին»,- ասել է Քամալյանը:

Ապա, հակառակորդն սկսել է կրակել և դիմել է փախուստի:  «Ափսոս, որ ձեռքիս անգամ մի դանակ չկար… Եթե ձեռքիս որևէ զենք լիներ, ավելի շատ վնաս կհասցնեի»,- հավելում է խիզախ զինվորը: Շարքային Քամալյանն այժմ գտնվում է բժիշկների վերահսկողության տակ: Նրա վիճակը գնահատվում է միջին կայուն: Բժիշկները վստահեցնում են, որ կարճ ժամանակահատվածում նա կապաքինվի և կկարողանա վերադառնալ շարք:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]