Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

«Դեղերի մասին» նոր օրենքով պետությունը հնարավորություն կունենա կարգավորել դեղորայքի շուկայի գները

«Դեղերի մասին» նոր օրենքով պետությունը հնարավորություն կունենա կարգավորել 
դեղորայքի շուկայի գները

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Դեղերի մասին» նոր օրենսդրական փաթեթով պետությունը կարող է ներազդել դեղորայքի գնի որոշման վրա: Այս մասին տեղեկացրեց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն` օգոստոսի 1-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ: «Այս տարվա մարտին ՀՀ Նախագահը առողջապահության նախարարությունում խորհրդակցության ժամանակ հստակ հանձնարարական էր տվել դեղերի ոլորտում համապատասպան բարեփոխումներ իրականացնելու համար, որով պետք է վերահսկել դեղերի որակն ու ապահովել մատչելիությունը: Հուլիսի 31-ին կառավարություն ենք ներկայացրել մեր կողմից մշակված «Դեղերի մասին» օրենքի նախագիծը, որը հստակ կանոնակարգում է դեղերի շրջանառությունը` սկսած արտադրումից, գրանցումից, ներմուծումից, վերջացրած մեծածախ ու մանրածախ վաճառքով. մասնավորապես, լիցենզավորման մասին է խոսքը: Օրենքի նախագծով բարձրացվել է դեղատների նկատմամբ պատասխանատվության չափը` չգրանցված դեղորաքի շրջանառության առնչությամբ: Նաև նոր օրենքում հստակ երևում է, որ պետությունը կարող է ներազդել դեղորայքի գնի վրա: Խոսքը վերաբերում է հիմնական փաթեթին` 326 անուն դեղորայքի, որոնք գրավում են դեղերի շուկայի շուրջ 40 տոկոսը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց նախարար Մուրադյանը` հավելելով, որ դա զարգացած երկրներում ընդունված մեխանիզմ է, երբ պետությունը ուղղակիորեն միջամտում է շուկայի պայմաններին ու սահմանում դեղորայքի գների վերին շեմը:

Նրա խոսքով` առկա է նաև դեղերի դրոշմապիտակավորման խնդիրը, որպեսզի դրանով առավել խստորեն վերահսկվի դրանց շրջանառությունը:

Արմեն Մուրադյանը հույս հայտնեց, որ օրենքի նոր նախագիծը հանրային քննարկումներից, մասնագիտական վերլուծություններից հետո կմտնի Ազգային ժողով, որտեղ ընթերցումների ժամանակ կբարձրացվեն խնդիրները, որոնք լուծում կստանան:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]