Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Կպահանջվի մի քանի շաբաթ ԱՄՆ մուտքի արտոնագրերի նորմալ շրջանառության վերականգնման համար

Կպահանջվի մի քանի շաբաթ ԱՄՆ մուտքի արտոնագրերի նորմալ շրջանառության 
վերականգնման համար

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ պետքարտուղարությունն անում է հնարավորության սահմաններում ամեն ինչ մուտքի արտոնագրերի համակարգի տեխնիկական խնդիրները կարգավորելու եւ բնականոն աշխատանքին վերադառնալու համար: Խնդիրը գլոբալ է և հատուկ չէ որևէ երկրի կամ մուտքի արտոնագրի տեսակի: «Արվում է հնարավոր ամեն ինչ` գործընթացը ավարտին հասցնելու և անձնագրերը թողարկված մուտքի արտոնագրերով դիմորդներին վերադարձնելու համար: Ցավոք, ներկայումս չենք կարող կանխատեսել, թե որքան կարող է գործընթացը ձգվել»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասացին Հայաստանում ԱՄՆ դեսպանատնից:

Կառույցից փոխանցեցին, որ այն դիմորդները, ովքեր հարցազրույց են անցել ԱՄՆ դեսպանատանը/ հյուպատոսարանում հուլիսի 20-ից հետո և ցանկանում են իրենց անձնագրերը ստանալ առանց տպված ԱՄՆ մուտքի արտոնագրի, կարող են կապ հաստատել [email protected] հասցեով՝ տրամադրելով իրենց անունը, անձնագրի համարը և գործի/բարկոդի համարը: Հետագայում նրանք կարող են վերադարձնել իրենց անձնագրերը և առանց հավելյալ վճարի մեկ տարվա ընթացքում ավարտին հասցնել իրենց մուտքի արտոնագրերի հետ կապված գործընթացը:

«Այն դիմորդները, ովքեր Միացյալ Նահանգներ մեկնելու անհետաձգելի պատճառներ ունեն, կարող են կապ հաստատել [email protected] հասցեով՝ տրամադրելով իրենց անունը, անձնագրի համարը և արտակարգ իրավիճակի բնույթը»,- ասացին դեսպանատնից` հավելելով, որ միայն բացառիկ մարդասիրական բնույթ ունեցող արտակարգ իրավիճակները կարող են ուսումնասիրվել արտահերթ կերպով:

Դեսպանատան փոխանցմամբ, հյուպատոսական տվյալների բազան (ՀՏԲ) շարունակում է աշխատել սովորականից ավելի դանդաղ եւ համակարգի ֆունկցիոնալ խնդիրների ծագման առաջին օրվանից մինչ այսօր տրամադրվել է ավելի քան 220. 000 ոչ-ներգաղթային մուտքի արտոնագրեր ողջ աշխարհում:

«Ելնելով  մուտքի արտոնագրերի տրամադրման ծավալների միջին տվյալներից՝  նշյալ ժամանակահատվածում պետք է տրամադրած լինեինք  մոտավորապես 425 հազար ոչ-ներգաղթային մուտքի արտոնագրեր, սակայն մեզ հաջողվել է տպել մոտավորապես  կեսը: Կպահանջվի մի քանի շաբաթ հաստատված մուտքի արտոնագրերի տրամադրման նորմալ շրջանառությունը վերականգնելու համար»,- նշել են ԱՄՆ պետքարտուղարությունում:

Թե ո՞րն է համակարգի խնդիրների առաջացման պատճառը դեսպանատնից նշեցին, որ հիմնվելով ոլորտի մասնագետների առաջարկների վրա՝ հուլսի 20-ին համակարգի աշխատանքի որակի բարելավման և նախկինում առաջացած կարճաժամկետ բնույթի խնդիրները շտկելու նպատակով թարմացվել է ծրագրային ապահովումը, որից հետո տվյալների բազայի աշխատանքի հետ կապված ֆունկցիոնալ խնդիրներ են առաջացել: Այս պահին բուն խնդիրը դեռ բացահայտված չէ: Այժմ բոլոր ջանքերն ուղղված են համակարգի կայուն աշխատանքը վերականգնելուն, որից հետո աշխատանքներ կտարվեն բուն խնդիրը բացահայտելու ուղղությամբ:

 «Պետքարտուղարությունն աշխատում է Օրակլի և Մայքրոսոֆթի հետ համակարգի փոփոխության միջոցով ֆունկցիոնալ օպտիմալացում իրականացնելու և առաջացած խնդիրները շտկելու ուղղությամբ»,- ասացին դեսպանատնից` հավելելով, որ յուրաքանչյուր երկրի դեսպանատուն և հյուպատոսարան իր կայքէջում կտեղադրի կոնտակտային տվյալներ իրենց գործի կարգավիճակի վերաբերյալ հարցեր ունեցող դիմորդների համար: Դեսպանատնից փոխանցեցին, որ մասնագետներն աշխատում ենք հնարավորինս արագ նվազեցնել գործընթացի մեջ գտնվող դիմումների քանակը:  Արտոնագրերի տրամադրումը կարող է  ուշանալ 10-14 օր՝ մինչև համակարգի ամբողջությամբ վերականգնումն ու կուտակված դիմումների ավարտին հասցնելը:  Ինչ վերաբերում է ուսանողական վիզաներին, դեսպանատնից փոխանցեցին, որ հարկ եղած դեպքում ուսանողները պետք է կապվեն իրենց կրթական հաստատությունների նշանակված պաշտոնյայի (F և M կարգի վիզա) կամ ԱՄՆ կողմից հովանավորող պաշտոնյայի (J կարգի վիզա) հետ և քննարկեն նրանց հետ, ճշտելու թե I-20 (F և M վիզա)  կամ DS-2019 (J վիզա)  ձևերում  նշված ամսաթվից հետո ժամանելու դեպքում ինչ տարբերակներ կառաջարկեն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]