Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Լեւոն Արոնյանը զիջում Է միայն Կարլսենին

Լեւոն Արոնյանը զիջում Է միայն Կարլսենին

ԵՐԵՎԱՆ,1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի առաջատար գրոսմայստեր Լեւոն Արոնյանը 2805 միավորով շարունակում Է պահպանել 2-րդ տեղը օգոստոսի 1-ին շախմատի միջազգային ֆեդերացիայի՝ ՖԻԴԵ-ի կողմից հրապարակված շախմատիստների վարկանիշային ցուցակում: 

Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, առաջին տեղում Է շախմատի աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը՝ 2877 միավոր:

3-րդ, 4-րդ եւ 5-րդ տեղերը համապատասխանաբար զբաղեցնում են իտալացի Ֆաբիանո Կարուանան՝ 2801, ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկը՝ 2795 եւ Հիկարու Նակամուրան ԱՄՆ-ից՝ 2787 միավոր:

Աշխարհի 100 լավագույն շախմատիստների ցանկում տեղ են զբաղեցրել Հայաստանի եւս 3 ներկայացուցիչներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]