1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Թուրքիայի դեսպանը ցավակցություն է հայտնում, իսկ Ադրբեջանը երգում եւ պարում է. ադրբեջանական մամուլ

Թուրքիայի դեսպանը ցավակցություն է հայտնում, 
իսկ Ադրբեջանը երգում եւ պարում է. 
ադրբեջանական մամուլ

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Իսմայիլ Ալփեր Ջոշգունը ցավակցություն է հայտնել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտ զորքերի շփման գծում ադրբեջանցի զինծառայողների զոհվելու կապակցությամբ, ինչի մասին դիվանագետը գրել է twitter-ի իր էջում: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է haqqin.az-ը` դժգոհություն հայտնելով ադրբեջանական հասարակությանը ցնցած այդ մեծաթիվ կորստի մասին մինչ այժմ պաշտոնական արձագանքներ չլինելու առթիվ:

«Տեղեկատվություն է գալիս զորքերի շփման գծում մեր ադրբեջանցի եղբայրների զոհվելու մասին: Ես ցավակցություն եմ հայտնում բոլոր զոհվածների ընտանքիներին», -նշել է Թուրքիայի դեսպանը:

«Պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը եւ, ընդհանրապես, Պաշտպանության նախարարությունը դեռեւս ոչ մի կերպ չեն արձագանքել 1994 թվականին զինադադարի ռեժիմ հաստատվելուց պահից ի վեր ադրբեջանական բանակի խոշորագույն կորստի մասին տեղեկատվությանը: Դրա հետ միասին` ադրբեջանական հեռուստաալիքները ոչ մի փոփոխություն չեն մտցրել իրենց հաղորդումների ցանցում եւ շարունակում են եթերեային օրը երգերով եւ պարերով», -դժգոհում է haqqin.az-ը:

Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնել են հուլիսի 31-ին ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսային հատվածում ադրբեջանական բանակի 9 զինծառայողների եւ Ղազախի ուղղությամբ Հայաստանի հետ սահմանում եւս երկու սպաների զոհվելու մասին:

ԼՂՀ պաշտպանական բանակը հայտնել է, որ հակառակորդը հուլիսի 31-ին ձեռնարկել է հարձակում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետի ուղղությամբ: Դիրքապահ անձնակազմի կողմից հանդիպելով կազմակերպված դիմադրության, կրելով բազմաթիվ կորուստներ` հակառակորդը հետ է շպրտվել ելման դիրքեր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]