Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Ջեյմս Ուորլիքը անհանգստություն է հայտնել շփման գծում լարվածության մեծացմամբ

Ջեյմս Ուորլիքը անհանգստություն է հայտնել շփման գծում լարվածության մեծացմամբ

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն անհանգստություն է հայտնել շփման գծում տեղի ունեցած վերջին իրադարձությունների եւ դիվերսիոն գործողությունների հետ կապված: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, Twitter-ի իր միկրոբլոգում Ուորլիքը հետևյալ գրառումն է թողել. «Մենք լուրջ անհանգստություններ ունենք շփման գծում տեղի ունեցած բռնությունների, լարվածության մեծացման առնչությամբ: Զինադադարի համաձայնագիրը պետք է խստորեն պահպանվի»:

Հակառակորդը հուլիսի 31-ին ձեռնարկել է հարձակում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետի ուղղությամբ: Դիրքապահ անձնակազմի կողմից հանդիպելով կազմակերպված դիմադրության` հակառակորդը, կրելով բազմաթիվ կորուստներ, հետ է շպրտվել ելման դիրքեր: Ցավոք, գործողության հետևանքով զոհվել են ԼՂՀ ՊԲ երկու զինծառայողներ` Արարատ Վաչիկի Խանոյանը եւ Ազատ Արթուրի Ասոյանը: Միջադեպի մանրամասները պարզելու համար տարվում է հետաքննություն:

Ներկայում ադրբեջանական կողմից հարձակման ենթարկված տարածքն ամբողջությամբ գտնվում է Արցախի ՊԲ վերահսկողության տակ: Անցկացված օպերատիվ միջոցառումների արդյունքում հակառակորդից առգրավվել են մեծ քանակությամբ հատուկ սպառազինություն եւ տեխնիկական միջոցներ: Դիվերսիոն գործողությունների արդյունքում ադրբեջանական կողմը հայտարարել է 9 զոհի մասին, սակայն տեղեկություններ կան 14 զոհի մասին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]