Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Զինվորների կորստի առնչությամբ Ադրբեջանի պաշտպանության նախարարի լռությունը զայրացրել է հասարակությանը

Զինվորների կորստի առնչությամբ Ադրբեջանի պաշտպանության նախարարի 
լռությունը 
զայրացրել է հասարակությանը

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Ալի Աբբասովը ղարաբաղյան ճակատում զոհված զինծառայողների ընտանիքներին ցավակցություն է հայտնել, իսկ պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը շարունակում է լռություն պահպանել Ադրբեջանը ցնցած այդ ցավալի իրադարձության առնչությամբ: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, գրում է virtualaz.org լրատվական կայքը` նշելով, որ Հասանովի այդ պահվածքը զայրացրել է ադրբեջանական հասարակությանը:

Կայքը հայտնում է, որ այն դեպքում, երբ ադրբեջանական կողմը խոսում է 9 զոհ ունենալու մասին, France Presse-ը, հղում կատարելով Հայաստանի ՊՆ բարձրաստիճան աղբյուրին` հայտնում է ադրբեջանական կողմից 14 զինծառայողների զոհվելու մասին:

«Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը միջադեպի հետ կապված դեռեւս որեւէ բացատրություն եւ հայտարարություն չի արել: Պաշտպանության նախարարությունը բավարարվել եւ գործն ավարտել է 9 զինծառայողների զոհվելու մասին կարճ հաղորդագրություն տարածելով: Ֆրանսիական գործակալությունը հայտնում է, որ ադրբեջանական բանակի հետախուզական-դիվերսիոն խումբը փորձել է անցնել շփման գիծը, սակայն, շրջապատման մեջ է ընկել: Հայկական աղբյուրները պնդում են, որ մարտական գոտում դեռեւս ադրբեջանցի զինծառայողների դիակներ կան մնացած», -զայրացած հայտնում է ադրբեջանական կայքը:

Virtualaz.org-ն անդրադարձել է նաեւ ԼՂՀ հյուսիս-արեւելյան հատվածում ադրբեջանական հետախուզական-դիվերսիոն խմբի վնասազերծման ժամանակ վերջիններից խլված հատուկ սպառազինության եւ տեխնիկական սարքավորումներների լուսանկարները ԼՂՀ պաշտպանության բանակի կողմից հրապարակելուն եւ նշել, որ Ադրբեջանի ՊՆ-ն դեռեւս չի արձագանքել դրան:

«Տեղական մամուլը զոհված զինծառայողների վերաբերյալ տարբեր թվեր է հրապարակում: Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունն էլ հայտնում է, որ այդ մասին դեռեւս պաշտոնական տեղեկատվություն չունի եւ հայտարարությամբ հանդես կգա հստակեցումից հետո», -նշում է կայքը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]