Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը կրկին հորդորում է խստիվ հետևել ՌԴ միգրացիոն օրենսդրության պահանջներին

ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը կրկին հորդորում է խստիվ հետևել ՌԴ միգրացիոն 
օրենսդրության պահանջներին

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանում ՀՀ դեսպանությունը հերթական անգամ հորդորում է ՌԴ-ում աշխատանքի, ուսման, բուժման և այլ նպատակներով երկարաժամկետ գտնվող ՀՀ քաղաքացիներին՝ խստիվ հետևել ՌԴ միգրացիոն օրենսդրության պահանջներին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՀՀ արտաքին գործերի նախարարության ֆեյսբուքյան էջում տեղադրվել է ՌԴ-ում ՀՀ դեսպանատան հաղորդագրությունն այդ մասին:

«Հաշվի առնելով ամառային հանգստի շրջանի մեկնարկի/ավարտի կապակցությամբ ՌԴ տարածք մուտք/ելք գործելու հաճախականության մեծացումը` ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը հերթական անգամ հորդորում է ՌԴ-ում աշխատանքի, ուսման, բուժման և այլ նպատակներով երկարաժամկետ գտնվող ՀՀ քաղաքացիներին՝ խստիվ հետևել ՌԴ միգրացիոն օրենսդրության պահանջներին, որոնք սահմանում են ՌԴ տարածք մուտք գործելու, երկրում գտնվելու ժամկետները և համապատասխան կարգն օտարերկրացիների համար:

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը ՌԴ տարածք մուտք գործող և երկրից մեկնող ՀՀ քաղաքացիներին խորհուրդ է տալիս՝ ՌԴ Դաշնային միգրացիոն ծառայության պաշտոնական կայքում տեղադրված էլեկտրոնային անձնական տվյալների բազայի միջոցով (էլ.հասցե` http://services.fms.gov.ru/info-service.htm?sid=3000) նախապես ստուգել այն հիմքերի առկայությունը, որոնք սահմանափակում են օտարերկրացիների եւ քաղաքացիություն չունեցող անձանց մուտքը ՌԴ տարածք: 
Նկատի ունենալով այն, որ ՌԴ վերադառնալիս սահմանակետին նախկինում իրավախախտումներ ունեցող քաղաքացիները կարող են հանդիպել խնդիրների և դժվարությունների, ՌԴ միգրացիոն ծառայության վերոնշյալ տվյալների բազան էլեկտրոնային հարցման միջոցով հնարավորություն է ընձեռում նախապես պարզել, թե օտարերկրացիների և քաղաքացիություն չունեցող անձանց մոտ կան արդյոք ՌԴ տարածք մուտքն արգելող հիմքեր, թե ոչ: 
ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը կոչ է անում ժամանակին դիմել տեղի իրավասու մարմինների խորհրդատվությանը` ՌԴ միգրացիոն կանոններին հակասող գործողություններից խուսափելու նպատակով»,-նշված է հաղորդագրության մեջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]