Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Թուրքիայի ներկայիս իշխանության օրոք հարբեցողների թիվը մոտ 20 անգամ մեծացել է

Թուրքիայի ներկայիս իշխանության օրոք  հարբեցողների թիվը մոտ 20 անգամ մեծացել է

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության (ԱԶԿ) իշխանության օրոք` 2004 թվականից մինչ այժմ այդ երկրում հարբեցողների թիվը մոտ 20 անգամ մեծացել է:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական «Քարշը» թերթը, նշված է ընդդիմադիր Ժողվրդահանրապետական կուսակցության փոխնախագահ Սեզգին Թանրըքուլուի հարցապնդմանը Թուրքիայի առողջապահության նախարար Մեհմեթ Մուեզզինօղլուի պատասխանում:

Թուրք նախարարի պատասխանում նշվում է, որ եթե 2004 թվականին ալկոհոլային կախվածությունից բուժվելու համար բուժհիմնարկներ դիմել է 12756 մարդ, ապա 2012 թվականին նրանց թիվը կազմել է 227298 մարդ: Նախարարը նաեւ հայտնել է, որ ներկայում Թուրքիայում թմրանյութերից կախվածությունից բուժվողների թիվը կազմում է 90208 մարդ: Նրա խոսքով, նշված չարիքը հիմնականում տարածված է 18-24 տարեկանների շրջանում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]