Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Հուլիսին Իրաքում 1737 մարդ է զոհվել

Հուլիսին Իրաքում 1737 մարդ է զոհվել

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ՄԱԿ-ը հայտարարել է, որ հուլիս ամսվա ընթացքում Իրաքում ահաբեկչությունների և բռնությունների զոհ է դարձել 1737 մարդ, վիրավորվել են մոտ 2 հազարը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, զոհերից 1186-ը խաղաղ քաղաքացիներ են, 106-ը՝ ոստիկանության աշխատակիցներ, իսկ 551-ը՝ իրաքյան բանակի զինվորներ: Վիրավորների մեծամասնությունը կրկին խաղաղ քաղաքացիներ են: Վիճակագրական տվյալների մեջ չեն ընդգրկվել Անբարի մարզի մարդկային կորուստները:

Իրաքում ՄԱԿ-ի ներկայացուցիչ Նիկոլայ Մլադենովը մտահոգված է հատկապես քաղաքացիական անձանց շրջանում զոհերի թվի աճով: Նա նշել է, որ կանանց, երեխաներին և հիվանդներին առավել մեծ վտանգ է սպառնում:

Մլադենովը հակամարտող կողմերին կոչ է արել պաշտպանել քաղաքացիներին և հարգել մարդու միջազգային իրավունքը: Ինչպես նաև կոչ է ուղղել իրաքցի քաղաքական գործիչներին կազմավորել նոր կառավարություն, որը կկարողանա ճնշել Իրաքում տեղի ունեցող բռնությունները:

Իրաքում իրավիճակը կտրուկ վատացել էր, երբ հունիսի սկզբից «Իսլամական պետություն»  կոչվող խմբավորումը լայնածավալ գործողություններ էր սկսել Իրաքի հյուսիսում: Խմբավորման վերահսկողության տակ են գտնվում Անբարի շրջանի մի քանի քաղաքներ, ինչպես նաև Նինվե նահանգի Մոսուլ քաղաքը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]