Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Միխայիլ Գալստյանին դասել են հանրաճանաչ բլոգերների շարքը

Միխայիլ Գալստյանին դասել են հանրաճանաչ բլոգերների շարքը

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ռոսկոմնադզորը»  հարցում կանի նոր օրենքին համապատասխան յոթ բլոգերների գրանցման անհրաժեշտության վերաբերյալ: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 1-ին գրել Է «Իզվեստիա» թերթը:

Հրատարակության տվյալներով՝ ցուցակի մեջ են գրողներ Բորիս Ակունինը եւ Էդուրարդ Լիմոնովը, երգիծաբան Միքայիլ Զադոռնովը, զավեշտաբան եւ դերասան Միխայիլ Գալստյանը, բլոգեր եւ լուսանկարիչ Սերգեյ Դոլյան, նրա գործընկեր Դմիտրի Չեռնիշեւը, ինչպես նաեւ NewsMedia հոլդինգի ղեկավար Աշոտ Գաբրելյանովը:   

Օգոստոսի 1-ից Ռուսաստանում ուժի մեջ Է մտել այն օրենքը, որը նախատեսում հանրաճանաչ բլոգերների գրանցում եւ նրանց մասնակիորեն հավասարեցում Է լրագրողների: Օրենքը վերաբերում Է օրական ավելի քան երեք հազար հաճախումներով բլոգների տերերին: Նրանց պարտավորեցրել են հետեւել այն բանին, որ բլոգները չօգտագործվեն հանցագործությունների կատարման, պետական գաղտնիքի հրապարակման, ծայրահեղական նյութերի տարածման, պոռնկագրության քարոզման, բռնության եւ դաժանության պաշտամունքի համար: Հանրաճանաչ բլոգերներին նաեւ կարգելվի անպարկեշտ արտահայտվել իրենց Էջերում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]