Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Իսրայելա-պաղեստինյան զինադադարը խախտվել է, 30 պաղեստինցիներ են զոհվել

Իսրայելա-պաղեստինյան զինադադարը խախտվել է, 30 պաղեստինցիներ են զոհվել

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Իսրայելական հարձակման հետևանքով Գազայի հատվածում օգոստոսի 1-ին 20 պաղեստինցի է զոհվել, կան նաև տասնյակ վիրավորներ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, այսպիսով խախտվել է ՄԱԿ-ի հայտարարած 72-ժամյա զինադադարը, որը ուժի մեջ էր մտել առավոտյան ժամը 8-ից: Պաղեստինյան կողմը պատասխան կրակ է բացել: Լիբանանյան «Ալ Մայադին» կայքը տեղեկացնում է, որ իսրայելական ռմբակոծության հետևանքով զոհվել է 30 և վիրավորվել ավելի քան 200 մարդ: Ռմբակոծվել են Ռաֆահ քաղաքի Նասր, Մատար, Բալբիսի, Բույուք թաղամասերը:

Իսրայելական լրատվամիջոցներն իրենց հերթին տեղեկացրել են, որ երեք հրթիռ է արձակվել Աշքուլի ուղղությամբ:

Ավելի վաղ տեղեկություններ էին ստացվել, որ հուլիսի 31-ի երեկոյան իսրայելցի 5 զինվոր են զոհվել Գազայի հատվածից հրթիռակոծության հետևանքով: Արդեն իսկ իսրայելցի զոհված զինծառայողների թիվը հասել է 61-ի, բացի այդ զոհվել են ևս 3 քաղաքացիական անձ, այդ թվում՝ մեկ Թայլանդի քաղաքացի: Իսրայելը 24 օրվա ընթացքում հարվածել է Գազայի հատվածի 4370 նպատակակետերի ուղղությամբ:

Հուլիսի 8-ից մինչև այժմ պաղեստինցի զոհերի թիվը կազմել է 1437, ևս 8265-ը վիրավորվել են: Իսրայելի` հուլիսի 8-ից սկսած ռազմական գործողությունները Գազայի հատվածում համարվել են ամենաարյունալին: 2008-2009թթ. ռազմական գործողությունների հետևանքով զոհվել էր 1417 և վիրավորվել 5303 մարդ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]