Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

«Կոշ» ՔԿՀ-ում համատարած փորլուծության դեպք չի գրանցվել

«Կոշ» ՔԿՀ-ում համատարած փորլուծության դեպք չի գրանցվել

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական մի շարք զանգվածային լրատվամիջոցների հուլիսի 31-ին տեղեկություններ էին տարածել, որ ՀՀ ԱՆ «Կոշ» ՔԿՀ-ում այս օրերին համատարած փորլուծության դեպք է գրանցվել, պատճառը՝ ջուրն է և ոչ հիգիենիկ վիճակը: ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժինն «Արմենպրես»-ին հայտնում է, որ ՀՀ ԱՆ «Կոշ» ՔԿՀ-ում հուլիսի 31-ի դրությամբ գրանցվել է միայն մեկ դեպք, և փորկապության խնդիր ունեցող դատապարտյալը տեղափոխվել է ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ:

«Կոշ» ՔԿՀ-ում սանիտարահիգիենիկ իրավիճակը վերահսկվում է համապատասխան մասնագետների կողմից, համատարած փորլուծության դեպք չի գրանցվել, ուստի և լրատվամիջոցներում տարածված լուրերն իրականությանը չեն համապատասխանում: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]