Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Ավելի քան 60 փորձագետներ հասել են Boeing 777-ի աղետի վայր

Ավելի քան 60 փորձագետներ հասել են Boeing 777-ի աղետի վայր

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավելի քան 60 փորձագետներ հասել են Boeing 777-ի աղետի վայր: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս մասին իր Twitter-ում հայտնել Է ԵԱՀԿ-ի հատուկ պատվիրակության ղեկավար Մայքլ Բորցյուրկիվը: «ԵԱՀԿ-ի պատվիրակությունը՝ փորձագետների ամենամեծ՝ հոլանդա-ավստրալական խմբի ուղեկցությամբ հասել Է ինքնաթիռի կործանման վայր: Ընդամենը տեղում են ավելի քան 60 փորձագետներ: Աշխատանքներն սկսվում են անհապաղ»,- գրել է Բոցյուրկիվը: 

Մի քանի ժամ առաջ ԵԱՀԿ-ի պատվիրակությանը եւ միջազգային փորձագետներին տանող 14 ավտոմոբիլների շարասյունն աղետի վայր Է մեկնել հյուսիսային երթուղով:

Հուլիսի 17-ին «Մալայզիայի ավիագծեր» ընկերության Boeing 777 ինքնաթիռը, որը կատարում Էր MH17 չվերթը՝ Ամստերդամից Քուալա Լումպուր, կործանվել Է Ուկրաինայի Դոնեցկի մարզի տարածքում: Հանրանավում եղել Է 298 մարդ, որոնք բոլորը զոհվել են, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]