Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

ՀՄԸՄ համահայկական 10-րդ hոբելյանական բանակումը 720 սկաուտների մեկտեղել է Բյուրականում

ՀՄԸՄ համահայկական 10-րդ hոբելյանական բանակումը 720 սկաուտների մեկտեղել է 
Բյուրականում

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սփյուռքի նախարարության աջակցությամբ Հանրապետության հրապարակում հուլիսի 31-ին տեղի ունեցավ ՀՄԸՄ համահայկական 10-րդ hոբելյանական բանակումի բացման հանդիսավոր արարողությունը: Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի օրհնության խոսքը ներկաներին փոխանցեց Տեր Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը փոխանցեց ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, ողջունելով բանակումի մասնակիցներին՝ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը մասնավորապես նշեց. «Սիրելի սկաուտներ, պատանիներ և աղջիկներ, սրտի անհուն բերկրանքով ողջունում եմ ձեզ համայն հայության մայրաքաղաք Երևանում: Վստա’հ եղեք, Ձեր կողքին է Հայոց պետությունը, Ձեր աջակիցն ու մեծ բարեկամն է ՀՀ սփյուռքի նախարարությունը: ՀՄԸՄ համահայկական բանակումը Հայրենիքում անցկացնելն ազդակ է հայկական Սփյուռքի և Մայր Հայրենիքի միջև կապերն ամրապնդելու, մայրենի հողից նոր լիցքեր ստանալու և ձեր բնակության երկրներում հայանպաստ նոր ծրագրեր ու նոր գաղափարներ իրականացնելու համար:

Սիրելի’ աշխարհասփյուռ երիտասարդներ, այս շիկացած օրերի զգացումները մշտապես կջերմացնեն ձեր սրտերն ու հոգիները ու կսերտացնեն այն կապերը, որոնք դուք ձեռք եք բերելու բանակումի օրերի ընթացքում:

Մաղթում եմ, որ մշտարթուն լինի ձեր մեջ մրցակցության ոգին: Սնվեք Հայրենիքի կենարար ուժով, ձեր ներուժով ծառայե՛ք Հայրենիքին, նպաստե՛ք նոր ու ապահով կյանքի կերտմանը»:

Ելույթ ունեցան ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարը, Համազգային հայ կրթական և մշակութային միության հիմնադրամի նախագահ Լիլիթ Գալստյանը, ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեի ներկայացուցիչ  Բագրատ Եսայանը և այլք:

Հուլիսի 31-ից օգոստոսի 9-ը Բյուրականում տեղի կունենա ՀՄԸՄ համահայկական 10-րդ hոբելյանական բանակումը: Բանակումին մասնակցում են 17 երկրի 720 սկաուտ:

Օգոստոսի 3-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում կնքվելու է ՀՀ սփյուռքի նախարարության և Հայ մարմնակրթական ընդհանուր միության (ՀՄԸՄ)` միջև համագործակցության հուշագիր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]