Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև զինադադար է հայտարարվել

Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև զինադադար է հայտարարվել

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ԱՄՆ-ի և ՄԱԿ-ի նախաձեռնությամբ Իսրայելի և Պաղեստինյան կազմակերպությունների միջև 72 ժամով զինադադար է հայտարարվել: Չնայած զինադադարի մասին հայտարարություններին` արաբական լրատվամիջոցները տեղեկացնում են երկու կողմերի ռմբակոծությունների և եղած վիրավորների մասին:

11 անդամներից բաղկացած պաղեստինյան պատվիրակությունը օգոստոսի 1-ին  Ազամ ալ Ահմադի գլխավորությամբ մեկնել է Կահիրե: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, պատվիրակության կազմում ընդգրկվել են պաղեստինյան տարբեր կուսակցությունների, կազակերպությունների ներկայացուցիչներ: ԱՄՆ-ի պետքարտուղարությունը հաստատել է, որ շուտով կմեկնարկեն բանակցությունները Գազայի վերաբերյալ: Չնայած լուրեր են շրջում, որ Իսրայելի ներկայացուցիչները չեն պատրաստվում ՀԱՄԱՍ-ի հետ նստել բանակցությունների սեղանի շուրջ:

Ավելի վաղ Եգիպտոսը Պաղեստինի և Իսրայելի ներկայացուցիչներին հրավիրել էր Կահիրե՝ քննարկելու տեղի ունեցող իրադարձությունները:

ՀԱՄԱՍ-ի դեմ Իսրայելի գործողությունները սկսվել են ս. թ. հուլիսի 8-ին: Ռմբակոծությունների հետևանքով պաղեստինցի զոհերի թիվը մոտենում է 1400-ի: Նրանց թվում 300-ից ավելին երեխաներ են: Իսկ վիրավորների թիվը գերազանցել է 7700-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am