Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ԱՄՆ-ի Սենատը Ջոն Թաֆտին հաստատել Է որպես դեսպան Ռուսաստանում

ԱՄՆ-ի Սենատը Ջոն Թաֆտին հաստատել Է որպես դեսպան Ռուսաստանում

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Սենատն օգոստոսի լույս 1-ի գիշերը հաստատել է Ջոն Թաֆտի թեկնածությունը  Ռուստանում դեսպանի պաշտոնում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Քվեարկության ժամանակ հանրապետական սենատոր Մայք Էնցին փորձել է արգելափակել Թաֆտի թեկնածությունը, բայց նրա առարկությունները հաղթահարվել են բանավոր քվեարկության միջոցով:

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Թաֆտին դեսպանի պաշտոնում առաջարկել Է հուլիսի 11-ին՝ այն բանից հետո, երբ Ռուսաստանից ստացվել Է նրա նշանակման հոժարագիրը:     

Թաֆտը զբաղմունքով դիվանագետ Է, նա ԱՄՆ-ի դեսպան Է աշխատել Լիտվայում, Վրաստանում եւ Ուկրաինայում: Ռուսաստանում ԱՄՆ-ի դեսպանի տեղը թափուր Է ընթացիկ տարվա փետրվարից՝ այն բանից հետո, երբ պաշտոնը թողել Է Մայքլ Մակֆոլը, հաղորդել Է ՌԻԱ «Նովոստին»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am