Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Գեղարքունիքի մարզի տնտեսություններում սկսվել է հացհունձը

Գեղարքունիքի մարզի տնտեսություններում սկսվել է հացհունձը

ԳԱՎԱՌ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի տնտեսություններում հուլիսի վերջին երեք օրում սկսվել եւ աստիճանաբար թափ է առնում գարնանացան գարու բերքահավաքը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղամասարի, Վարդաձորի, Երանոսի եւ մի շարք այլ համայնքների ղեկավարները, հնձված առաջին հեկտարներից ապահովվում է մինչեւ 20 ցենտներ բերքատվություն: Իսկ Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչությունում  առավել մեծ են սպասելիքները պետական աջակցությամբ տնտեսություններին հատկացված բարձրորակ սերմացուի ցանքերից, որտեղի մեկ հեկտարից ակնկալվում է մինչեւ 40-50 ցենտներ բերք:

Եղած տեխնիկան բավարար է բերքահավաքը նախատեսված  ժամկետներում ավարտելու համար: Մեկ հեկտար հացահատիկի հնձի արժեքը կազմում է 17-20 հազար դրամ: Աշնանացան ցորենի արտերում բերքահավաքը կսկսվի օգոստոսի երկրորդ տասնօրյակում: Մարզում աշնանացան ցորենի արտերը կազմում են 20 հազար, գարնանացան գարու արտերը` 21 հազար 648 հեկտար:

 Այժմ հնձվում են ցածրադիր գոտիների գարու արտերը: Հացահատիկի բերքահավաքը Գեղարքունիքում կավարտվի  սեպտեմբերի առաջին տասնօրյակի ընթացքում:

Խոսրով խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]