Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Բարեկարգվել է Բուրաստանի համայնքապետարանին կից հրապարակը

Բարեկարգվել է Բուրաստանի համայնքապետարանին կից հրապարակը

ԱՐՏԱՇԱՏ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բարեկարգվել եւ նոր տեսք է ստացել Արարատի մարզի Բուրաստան համայնքի գյուղապետարանի եւ մշակույթի տան 350 քմ տարածքով հարակից հրապարակը, որի համար պետբյուջեից ծախսվել է 3 մլն 200 հազար դրամ գումար: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց համայնքապետ Աշոտ Թարվերդյանը, այդ աշխատանքների համար բերվել է շուրջ 70 մեքենա գրունտ, կարմիր ավազ` 60-70 սմ-ով բարձրացվել հրապարակը, բետոնապատվել եւ սալիկապատվել, ինչի շնորհիվ, ինչպես երբեւէ, հրապարակը ստացել է հարթ, բարեկարգ եւ գեղեցիկ տեսք: Հանգստի գոտում տեղադրվել է յոթ նստարան, հարդարվել Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի տարածքը: Հրապարակի տարածքում տեղադրվել են 70 կծոխուրի թփեր(բարբարիս), 100 կապույտ եւ սպիտակ վարդի թփեր, երկու հուդայածառ եւ եղեւնիներ: «Էյ Թի Փի» ամերիկյան ընկերությունը համայնքին նվիրել է 400 ծաղկի տնկիներ:

Թարվերդյանը նշեց, որ արդեն սկսվել են մարզահրապարակի կառուցման աշխատանքները` վոլեյբոլի եւ բասկետբոլի համար, որտեղ երիտասարդները կանցկացնեն իրենց ազատ ժամանակը: Աշխատանքներն իրականացվում են համայնքի` մասնավորապես երիտասարդների ուժերով: Ամենափոքրիկների համար ցանվել է սիզամարգ: Ուշադրությունից դուրս չեն մնացել նաեւ տարեցները, որոնց համար տեղադրվել է անձրեւից, քամուց եւ արեւից  պաշտպանող հատուկ տաղավար` հարմարեցված նարդու, շաշկու խաղերի, զրույցների համար: Ընդգծենք, որ այս ամենով համայնքապետը նպաստում է տարբեր սերունդների շփումների սերտացմանը: Համայնքում գործում են «Բուրաստան» պարի համույթը, երգչախումբը:

Համայնքապետի պարզաբանմամբ, համայնքը գտնվում է Երեւանից դեպի մարզկենտրոն Արտաշատ տանող գլխավոր ճանապարհի վրա, եւ երբեք չի ունեցել բարեկարգ կանգառ: Նախատեսված է առաջիկայում տեղադրելմիջազգային չափանիշներին համապատասխան` արեւից, անձրեւից եւ քամուց պաշտպանող կանգառ, որը կունենա նաեւ համապատասխան նսարաններ: 

Անդրադառնալով համայնքի խնդիրներին` համայնքապետը նշեց, որ բարձիթողի է գերեզմանների վիճակը: Տարիներ շարունակ տարածքները բնակիչներին են տրամադրվել առանց չափագրման: «Ով ինչքան ցանկացել եւ որ տարածքը հարմար է համարել, սեփականացրել է»,- ցավով նշեց համայնքապետը` հավելելով, որ այնտեղ տնկված թփերի եւ ծառերի համար չկա նաեւ ջրագիծ, իսկ տարածքը, մեղմ ասած, վերածվել է աղբանոցի, նաեւ կենդանիների համար արոտավայրի: Թարվերդյանի խոսքով, իր համայնքապետ լինելուց ի վեր` 2012թվականից, համայնքի առաջնահերթ խնդիրներից մեկը համարում է գերեզմանոցների հարցի կարգավորումը: Նախատեսում է նոր գերեզմանոցի համար հատկացնել տարածք, իսկ հողատարածքները բնակիչներին տրամադրել համապատասխան գծագրերով: Նոր տարածքում անպայման կպահպանվեն  անցուղիներն ու փողոցները:

 Լիլիթ Մաճկալյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]