Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Ուսումնասիրություններ Գյումրու «Խաղաղության օղակ»-ի պուրակում

Ուսումնասիրություններ Գյումրու «Խաղաղության օղակ»-ի պուրակում

ԳՅՈՒՄՐԻ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիում ստորգետնյա ջրերը, քարիզները, ոռոգման հին համակարգը դարձյալ  խնդիրներ են  առաջացնում  քաղաքապետարանի  ու բնակիչների համար: Քաղաքի կենտրոնում և գյումրեցիների կողմից շատ սիրված Գյումրու «Խաղաղության օղակ»-ի պուրակը, որը միշտ մարդաշատ է եղել, տարծքում առկա  գարշահոտության հետևանքով այսօր  լքված է: Ստեղծված իրավիճակի պատճառով  շատերն են փորձում շրջանցել պուրակը: Խնդիրը լուծելու և պուրակում  առաջացած ճահճուտի պատճառները հայտնաբերելու նպատակով՝ քաղաքապետարանը տարածքում իրականացնում է ուսումնասիրություններ,  կատարվում են տարբեր հատվածների հորատման աշխատանքներ:

 Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գյումրու քաղաքապետի խորհրդական Արտուշ Մովսիսյանը,  հորատման աշխատանքներից հետո պարզ կդառնա ջրերի առաջացման պատճառները, իսկ դրանք կարող են լինել կա՛մ քարիզների, կա՛մ արտեզյան ջրերի հետևանքով: «Այս պուրակը ժամանակին եղել է քաղաքի սիրված հանգստի վայրերից, բայց  այս պահին պուրակի մի հատվածը ջրերի պատճառով ճահճացել է: Պետք  է նախ պարզվեն այդ ջրերի առաջացման պատճառները, ապա մշակվեն ջրահեռացման մեխանիզմներ, հետո նոր իրականացվեն տարածքի բարեկարգման աշխատանքներ: Ի դեպ, ջուրը լաբորատոր հետազոտության է ենթարկվել, որից պարզ է դարձել, որ դա կեղտաջուր չէ: Դա ևս ինչ-որ տեղ ուրախացնող հանգամանք է, որը հաստատում է, որ պատճառը կոյուղին չէ: Ենթադրություն կա նաև ջրահեռացման հին համակարգի հետ կապված,  որը կառուցվել է 50-60 ականներին»,-նշեց Արտուշ Մովսիսյանը:

Ըստ պատասխանատուի, պուրակում աշխատանքների հաջող ընթացքից  հետո ուսումնասիրություններ կկատարվեն նաև քաղաքի այլ տարածքներում:

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]