Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Շուրջ 40 տարի առաջ ստորագրվեց փաստաթուղթ, որի գլխավոր սկզբունքներից մեկը ազգերի ինքնորոշումն է

Շուրջ 40 տարի առաջ ստորագրվեց փաստաթուղթ, որի գլխավոր սկզբունքներից մեկը 
ազգերի ինքնորոշումն է

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուղիղ 39 տարի առաջ հենց օգոստոսի 1-ին Հելսինկիում ստորագրվեց ԵԱՀԿ Հելսինկյան Եզրափակիչ ակտն ու հետագա չորս տասնամյակների ընթացքում հակամարտություններն ու վեճերը կարգավորվում են այս փաստաթղթի համաձայն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, Հելսինկյան Եզրափակիչ ակտում սահմանվում են տարբեր, այդ թվում, նաև տարածքային ամբողջականության և ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքները: Հելսինկյան եզրափակիչ ակտը կարևորագույն միջազգային փաստաթուղթ է: Այն կազմված է 10 սկզբունքներից, որոնք այդ ակտը ստորագրած երկրները պարտավորվում են հարգել, կատարել, պաշտպանել և գործել դրանց համաձայն, քանի որ այդ սկզբունքները համակարգում են նրանց միջև հարաբերությունները:

Հելսինկյան եզրափակիչ ակտը դարձավ ազգերի ինքնորոշման կարեւորագույն փաստաթղթղերից մեկը, ինչի հիման վրա բազմաթիվ ժողովուրդներ կարողացան ձեռք բերել ազատություն եւ անկախություն: Ակտի ստորագրումից անցել է շուրջ 40 տարի, սակայն ակտի դրույթներն այսօր էլ արդիական են: Հենց այս փաստաթղթի հիման վրա է կարգավորվել սերբական հակամարտությունն ու Կոսովոն ստացել է անկախություն: Այսօր աշխարհը խոսում է ինքնորոշում ստանալ ցանկացող երկու սուբյեկտնների` Կատալոնիայի եւ Շոտլանդիայի մասին: Երկուսի դիրքորոշումն էլ հենվում է վերոնշյալ փաստաթղթի սկզբունքների հիման վրա:

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունները եւս հիմնվում են Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքների վրա` ազգերի ինքնորոշում, ուժի եւ ուժի սպառնալիքի չկիրառում եւ տարածքային ամբողջականություն: Հակամարտության կարգավորումը հիմնականում հենված է վերոնշյալ երեք սկզբունքների պահպանման, համաձայնեցման եւ կատարման շուրջ:

 Ուժի եւ ուժի սպառնալիքի չկիրառումը ցանկացած հակամարտության կարգավորման կարեւորագույն նախապայման է. նախ պետք է հաստատվի գոնե ժամանակավոր խաղաղություն, ինչը պետք է նպաստի բանակցությունների սկսմանն ու հակամարտության կարգավորմանը: 1994թ. մայիսից, երբ ստորագրվեց զինադադարն ու մեկնարկեց ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացը, վերոնշյալ սկզբունքի պահպանումը բազմիցս խախտվել է: Ադրբեջանը պետական մակարդակով բազմիցս դիմել է ռազմական հռետորաբանության: Անգամ Ալիեւ կրտսերի ամանորյա շնորհավորանքներում առկա էր ուժի սպառնալիք: Շատ հաճախ ուժի սպառնալիքը վերածվում է կիրառման ու հակառակորդը խախտում է զինադադարն ու գնդակոծում սահմանամերձ հայկական գյուղերը: Կարելի է ասել, որ ուժի սպառնալիք է նաեւ այն փաստը, որ միջազգային կազմակերպությունների, դիտորդների եւ ԵԱՀԿ ՄԽ համանախագահող պետությունների ղեկավարների հորդորներին ի պատասխան Ադրբեջանը հրաժարվում է հայ-ադրբեջանական սահմանից եւ շփման գծից հեռացնել դիպուկահարներին եւ շատ հաճախ հենց դիպուկահարների միջոցով լարվածություն առաջացնում սահմանին:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովուրդն իրականացրել է հանրաքվե եւ ազգերի ինքնորոշման իրավունքի միջազգային բոլոր ստանդարտներին համապատասխան կողմ արտահայտվել անկախությանը: Դա ամրագրված փաստ է, ինչը պետք է ոչ միայն հաշվի առնվի, այլեւ բացառի երկակի ստանդարտների կիրառումը: Ժողովրդի կամքն ու դիրքորոշումը պետք է վեր դասվի, ինչպես դա եղավ Կոսովոյի հարցում:

Ինչ վերաբերում է տարածքային ամբողջականության պահպանման սկզբունքին, ապա այս պարագայում անհրաժեշտ է հստակություն մտցնել, թե տարածքային ամբողջականություն ասելով ինչ երկիր եւ ինչ սահմաններ նկատի ունենք: Ադրբեջանի Հանրապետությունը Հելսինկյան եզրափակիչ ակտը ստորագրել է 1992թ.: Այդ ժամանակ արդեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը չէր կարող մաս կազմել Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը, այն պարզ պատճառով, որ չէր գտնվում Ադրբեջանի իրավասության ներքո: Բացի այդ, ԽՍՀՄ փլուզումից հետո Ադրբեջանն իրեն հայտարարել է 1918թ. Ադրբեջանի Հանրապետության իրավահաջորդ եւ եթե ուսումնասիրենք փաստերն ու փաստաթղթերը, ապա այդ ժամանակ էլ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմում չէր: Ուստի, այս առնչությամբ նույնպես տարածքային ամբողջականության պահպանման սկզբունքի առնչությամբ Ադրբեջանը որեւէ իրավական հիմք չունի ԼՂՀ-ի նկատմամբ:

Հասմիկ Հարությունյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am