Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Գազի պայթյուններ Թայվանում. զոհվել Է առնվազն 24 մարդ

Գազի պայթյուններ Թայվանում. զոհվել Է առնվազն 24 մարդ

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թայվանի հարավի Գաոսյուն քաղաքում գազի մի քանի հուժկու պայթյունների հետեւանքով զոհվել է 24 մարդ, շուրջ 270-ը վիրավորվել է, հաղորդել են երկրի իշխանությունները, տեղեկացնում է «Արմենպերս»-ը: 

Զոհվածների թվում չորսը հրշեջներ են: Պատահարի վայրում արված լուսանկարներում երեւում են պայթյուններից առաջացած վիթխարի բոցը, շրջված ավտոմեքենաներ, տապալված ծառեր, ճանապարհի մեջտեղում գոյացած ձագարափոսեր:

Թայվանի վարչապետ Ցզյան Իհուան հայտարարել է, որ տեղի Է ունեցել հինգ պայթյուն: Վարչապետի խոսքով՝ բազմաթիվ պայթյունների պատճառը գազի արտահոսն է կոյուղու համակարգում:    

Մերձակա շրջաններում մարդկանց տարահանել են դպրոցներ, հաղորդում են տեղական իշխանությունները:

«Ես ճանապարհին ամենուրեք տեսա բազմաթիվ շրջված ավտոմոբիլներ եւ մոտոցիկլետներ եւ բժիշկների, որոնք ստուգում Էին պառկած մարդկանց՝ մեռած են նրանք, թե ողջ»,- BBC-ին պատմել Է պայթյունների ականատեսներից մեկը:

Նրա խոսքով՝ պայթյունները գոյացրել են հսկայական փոս՝ նման վիթխարի չափերի քարանձավի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]