1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Իտալիայում Հայոց ցեղասպանության համաեվրոպական դատապարտման ու իրազեկման լուրջ արշավ են սկսել

Իտալիայում Հայոց ցեղասպանության համաեվրոպական դատապարտման ու 
իրազեկման լուրջ արշավ են սկսել

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալա-արաբական «Ասսադակահ» կենտրոնը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման մեծ արշավ է սկսել: Այն 2015թ. հայտարարել է Հայոց ցեղասպանության հիշատակի տարի եւ համաեվրոպական արժեքներին հավատարիմ ամեն ջանք կներդնի, որպեսզի հայերի նկատմամբ Օսմանյան Թուրքիայի իրագործած ոճրի ճանաչման ու դատապարտման ալիքը տարածվի ողջ Եվրոպայում: Դրա համար կենտրոնը լուրջ նախաձեռնություններ ունի, որոնց մասին հենց Երեւանում «Արմենպրես»-ին տված բացառիկ հարցազրույցում պատմել է Իտալա-արաբական «Ասսադակահ» կենտրոնի գլխավոր քարտուղար Ռայմոնդո Սկիավոնեն:

-Պարոն Սկիավոնե, խնդրում եմ՝ մի փոքր նրկայացրեք Հայաստան այցելության նպատակը:  

-Հայաստան այցելությունը կօգնի ավելի մոտիկից ծանոթանալ հայաստանյան իրականությունը: Այս տարի «Ասսադակահ» իտալա-արաբական կենտրոնը, որ մենք ներկայացնում ենք, Իտալիայում սկսում է միջոցառումների շարք՝ նվիրված Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին: Այս նպատակով Իտալիայում ծրագրում ենք ազգային մակարդակում իրականացնել գործնական հանդիպումների շարք, նաեւ աշխատանքները հասցնել համաեվրոպական մակարդակի. մենք համագործակցում ենք Եվրոպական Խորհրդարանի հետ եւ հույս ունենք, որ այն եւս կընդունի մեր առաջարկը՝ Հայոց ցեղասպանության հիշատակի միջոցառումներ ձեռնարկելու առումով: Մինչ այժմ մենք համագործակցել ենք Իտալիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան պարոն Սարգիս Ղազարյանի հետ: Նրա հետ համաձայնեցրել ենք եւ իրականացրել տարբեր տեղեկատվական արշավներ՝ համագործակցելով տեղական ինքնակառավարման մարմինների եւ լրագրողների հետ: Մոտակա ժամանակ իտալական մի շարք մունիցիպալ կառույցներից ակնկալում ենք Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված բանաձեւերի ընդունում:

-Այս տարի ձեր կենտրոնը Իտալիայում բավականին ակտիվ ձեռնարկներ է իրականացնում Հայոց ցեղասպանության և Հայաստանի արտաքին քաղաքական այլ հիմնախնդիրների վերաբերյալ: Ինչո՞ւ դուք որոշեցիք զբաղվել այդ հարցով:

-Մեր կենտրոնն այս տարի որոշեց իր գործունեության նախապատվությունը տալ Հայոց ցեղասպանության հարցին: Ոչ միայն որովհետև սա ոճիր է ողջ մարդկության դեմ, այլ նաև այն պատճառով, որ այս փաստը մամուլում չի արծարծվում, չի ներկայացվում ողջ իրականությունը, եւ Թուրքիան Ադրբեջանի հետ մեկտեղ իրականացնում են իրենց քարոզչությունը: Մենք ցանկանում ենք հակազդել նրանց գործողություններին և իրազեկել իտալական հանրությանը իրականության մասին: Ինչպես ասացի, մենք արդեն համագործակցում ենք Իտալիայում Հայաստանի դեսպանի հետ, սակայն պաշտոնապես  մեր աշխատանքները կսկսվեն «Ասսադակահ»-ի ամենամյա հավաքից հետո, որտեղ կորոշվեն բոլոր գործողությունները Հայոց ցեղասպանության տարելիցի հետ կապված: Մեր կենտրոնը հոկտեմբերին ամենամյա մեծ հավաք է անցկացնում. այս տարվա խորագիրն ընտրվել է Հայոց ցեղասպանության հիշատակումը:

-2000 թվականին Իտալիան պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Որքա՞ն լավ են տեղեկացված շարքային իտալացիներն այդ ոճրի մասին:

-Երկրի էլիտան, պատմաբաններն ու գրողները շատ լավ գիտեն դրա մասին, սակայն մենք ցանկություն ունենք, որ դրա մասին խոսեն դպրոցներում, քանի որ դա նույպիսի ոճիր է՝ ինչպես Հոլոքոսթը: Մենք պատրաստվում ենք Հայոց ցեղասպանության իրողությունը հասանելի դարձնել իտալական հասարակության յուրաքանչյուր անդամի:

-Մայիսին Եվրախորհրդարանի գլխավոր քարտուղարությունն ի պատասխան ձեր հղած նամակ-առաջարկությանը՝ 2015 թվականը հայտարարել Հայոց ցեղասպանության հիշատակի տարի, պատասխանեց, որ այդ հարցը կբարձրացվի կայանալիք ընտրություններից հետո: Ընտրություններն ավարտվեցին մայիսի 25-ին: Ինչպիսի՞ իրատեսական պատասխան եք դուք ակնկալում ստանալ:

-Նմանատիպ նամակ մենք միաժամանակ հղել էինք Եվրամիության տարբեր կառույցներին: Մենք շատ ուրախ ենք Մարտին Շուլցի՝ Եվրոպական խորհրդարանի նախագահի պաշտոնում վերընտրման կապակցությամբ, քանի որ նա շատ է կարևորում մեր բարձրացրած հարցը: Հաջորդ շաբաթ կկարողանանք տեղեկանալ այս հարցի շուրջ նրանց կողմից ծրագրվող քայլերի մասին: Սա մի հարց է, որը պետք է քննարկվի ողջ Եվրոպական խորհրդարանի կողմից: Համոզված ենք, որ Հայոց ցեղասպանության հիշատակի տարի հռչակելու հարցը կստանա դրական պատասխան և չենք բացառում, որ դեմ կարող ենք առնել թուրքական լոբբիին: Սակայն մենք պատրաստ ենք պայքարելու նաև դրա դեմ:

-Մեկ ամիս առաջ Իտալիայի Սարդինիա կղզում իրականացրել էիք գիտաժողով՝ նվիրված Հայոց ցեղասպանությանը: Ովքե՞ր էին ներկա այդ գիտաժողովին եւ ինչ հարցեր էին քննարկվում դրա ընթացքում:

  -Գիտաժողովը դարձավ շատ կարևոր հանդիպում, որի ընթացքում «Հայոց ցեղասպանություն. 2015 թվականը` հիշատակի տարի» խորագրի ներքո քննարկվեցին հայ ժողովրդի եւ ողջ մարդկության հանդեպ իրագործված ոճրին համարժեք գնահատական տալու հարցերն ու կենտրոնի ձեռնարկելիք քայլերը: Հայաստանի դեսպանը, ով եւս մասնակցում էր հանդիպմանը, մի շարք կարեւոր հանդիպումներ ունեցավ Սարդինիայում: Կոնֆերանսն անցնում էր տեղի համալսարանում և գիտաժողովին ներկա էին նաև ուսանողներ, որը շատ կարեւոր է երիտասարդ սերնդին կրթելու եւ իրազեկելու տեսանկյունից:

-Այս տարի մարտին ձեր գլխավորված «Ասսադակահ» կենտրոնը Իտալիայի կառավարությանը հղեց նամակ՝ կոչ անելով հանդիպել Ադրբեջանի և Թուրքիայի դեսպաններին դժգոհություն հայտնելու այդ երկրների հակահայկական քաղաքականության դեմ: Ինչպիսի՞ պատասխան եք ստացել Իտալիայի կառավարությունից կամ ի՞նչ քայլեր են ձեռնարկվել ի պատասխան ձեր նամակի:

-«Ասսադակահ»-ը, որպես իտալա-արաբական կենտրոն, դեմ է Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ իրականացվող ցանկացած ճնշմանը: Ներկայում մեր կենտրոնի հետազոտական խումբը դիտարկում է բոլոր հնարավոր մեթոդները, որոնք քաղաքականապես մենք կարող ենք ձեռնարկել ընդդեմ Ադրբեջանի և Թուրքիայի, ինչպես նաև համոզել մեր երկրի ղեկավարությանը, որ այդ երկու երկրները հայերի դեմ ոճրագործություններ են իրականացնում: Վերադառնալով հայրենիք՝ ես պատրաստվում եմ անմիջապես հանդիպել մեր հետազոտական խմբի հետ եւ ծանոթանալ նրանց կողմից առաջարկվող գործողություններին:

-Տեղեկացել ենք ձեր եւս մեկ ձեռնակի մասին՝ քույր-քաղաքներ հռչակել եւ համագործակցության հիմք դնել ԼՂՀ քաղաքներից մեկի եւ Սարդինիայի քաղաքներից մեկի միջեւ: Ո՞ր քաղաքներն են դրանք լինելու:

-Սարդինիայի քաղաքապետերից մեկը՝ Ումբերտո Oփփուսը, ով նաև կղզու քաղաքապետարանների խորհրդի նախագահն է, մեզ աջակցելու է եւ որոշելու է, թե սարդինինյան որ քաղաքն է լինելու իտալական կողմից, իսկ ԼՂՀ-ն իր հերթին պետք է առաջարկի իր քաղաքը:

-Ի՞նչ ոլորտներում եք տեսնում առավել ակտիվ համագործակցության հնարավորություն Իտալիայի և Հայաստանի միջեւ:

-«Ասսադակահ» կենտրոնը Հայաստանի հետ ծրագրում է իրականացնել տարբեր միջոցառումներ, որոնք միտված երկկողմ կապերի ամրապնդմանը մի շարք ոլորտներում: Հնարավոր են նաեւ լրագրողների վերապատրաստման ծրագրեր, առաջիկայում ծրագրում ենք իրականացնել հայ-իտալական մշակութային միջոցառումներ: Համոզված եմ՝ հետագայում մենք կհեղինակենք նոր ծրագրեր, որոնք մեզ ավելի կմոտեցնեն:

Հարցազրույցը` Անահիտ Մինասյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]