Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Լուիս Սուարեսը հույս ունի ազատվել որակազրկումից

Լուիս Սուարեսը հույս ունի ազատվել որակազրկումից

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Ուրուգվայի հավաքականի հարձակվող Լուիս Սուարեսը բողոքարկել է Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի՝ ՖԻՖԱ-ի կողմից իրեն 4-ամսյա որակազրկման ենթարկելու որոշումը:

Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայակոչելով   ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունը, Սուարեսը դիմել Է բարձրագույն մարզական դատական ատյան՝ Շվեյցարիայի Լոզան քաղաքում գտնվող Մարզական արբիտրաժային դատարան՝ CAS:

CAS-ն ընդունել է Սուարեսի հայցը եւ օգոստոսի 8-ին դատական նիստ կանցկացնի այս հարցի վերաբերյալ:

Սուարեսը նույնպես հրավիրվել է դատարան` համապատասխան ցուցմունք տալու համար:

Ինչպես հայտնի Է, ՖԻՖԱ-ն 4 ամսով որակազրկել Էր Սուարեսին այն բանից հետո, երբ ֆուտբոլի աշխարհի առաջնության Ուրուգվայ-Իտալիա ենթախմբային հանդիպման ժամանակ Սուարեսը կծել Էր իտալացի խաղացող Ջորջիո Քելինիին:

Այս խաղը 1:0 հաշվով շահել են ուրուգվայցիները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]