Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

«Գայանե» բալետի ներկայացումն արժանացել է Սանկտ Պետերբուրգի քննադատների բարձր գնահատականին

«Գայանե» բալետի ներկայացումն արժանացել է Սանկտ Պետերբուրգի 
քննադատների բարձր գնահատականին

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Սանկտ Պետերբուրգի «Սպիտակ գիշերների աստղեր» 22-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետային խումբը  Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետային ներկայացմամբ հանդես է եկել Սանկտ Պետերբուրգի նշանավոր Մարիինյան թատրոնում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարությունից,  հուլիսի 23-ի ներկայացումը ուղիղ հեռարձակմամբ ցուցադրվել է Մարիինյան թատրոնի կայքում: «Գայանե» բալետը, Վիլեն Գալստյանի բեմադրությամբ, Մարիինյան թատրոնի բեմում վերջին անգամ ներկայացվել էր 1979թ-ին:

Հյուրախաղերի իրականացման աշխատանքներում մեծ է եղել ՀՀ վաստակավոր արտիստ, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի երաժշտական ղեկավար և գլխավոր դիրիժոր, Մարիինյան թատրոնի հրավիրյալ դիրիժոր Կարեն Դուրգարյանի (ով նաև Մարիինյան թատրոնի ներկայացումների դիրիժորն էր), թատրոնի տնօրեն Անդրանիկ Արզումանյանի և Օպերային թատրոնի աջակցման հիմնադրամի  ջանքերը:

Ավելի քան յոթ տասնամյակ «Գայանե» բալետն իր հաղթարշավն է շարունակում ինչպես Հայաստանի, այնպես էլ աշխարհի տարբեր հեղինակավոր բեմերում, ինչի վառ վկայությունն է Մարիինյան թատրոնում  պետերբուրգյան խստապահանջ հանդիսատեսի և բալետային քննադատների բարձր գնահատականը հայկական բալետին: «Գայանե» բալետը ներկայացվել է մենակատարների երկու խմբով: Ներկայացումների ավարտին ռուս հեղինակավոր բալետային քննադատների կողմից առանձնահատուկ բարձր գնահատականի է արժանացել հայ արտիստների կատարողական վարպետությունը: Մեծապես արժեվորվել է նաև «Գայանե»-ի բալետային ժամանակակից պահանջներին համահունչ մատուցումը:

Ներկայացումների ավարտին Մարիինյան թատրոնի խստապահանջ հանդիսատեսն ավելի քան կես ժամ շարունակ ծափահարում էր հայ արտիստներին: Ներկայացումների առիթով իր գոհունակությունն է հայտնել նաև թատրոնի տնօրեն, գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, աշխարհահռչակ Վալերի Գերիևը: Վերջինս առաջարկել է, որպեսզի համագործակցությունը լինի շարունակական:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]