Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Իտալական դատարանը Մարադոնային ազատել Է 39 միլիոն եվրո հարկ վճարելուց

Իտալական դատարանը Մարադոնային ազատել Է 39 միլիոն եվրո  հարկ վճարելուց

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայի Նեապոլ քաղաքի դատարանը վճռել Է, որ իտալական Eqitalia հարկային գործակալությունը պետք Է հրաժարվի լեգենդար արգենտինացի ֆուտբոլիստ եւ մարզիչ Մարադոնային ներկայացրած 39 միլիոն եվրո հարկ վճարելու պահանջից:

Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Thelocal.it կայքը, Մարադոնան 1984-ից մինչեւ 1991 թվականները բնակվում Էր Նեապոլում եւ հանդես գալիս տեղի «Նապոլի» ֆուտբոլի ակումբի կազմում:

Հարկային գործակալության աշխատակիցների կարծիքով` այդ տարիների ընթացքում Մարադոնան Իտալիայի պետական բյուջե չԷր վճարել 39 միլիոն եվրո, եւ նրան առաջարկվել է կատարել այդ վճարումը:

Մարադոնան դիմել Էր դատարան, որը եւ նրա օգտին  համապատասխան որոշում Է ընդունել:

«Մենք շատ դժվար ամիսներ Էինք ապրել այս գործի պատճառով, բայց այժմ ամեն ինչ մնացել Է անցյալում եւ մենք վերջապես ազատվել ենք այս փորձությունից»,- ասել Է Մարադոնայի փաստաբան Անջելո Պիզանին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]