1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Մարգարիտա Յախոնտովայի հոգեհանգիստը տեղի կունենա օգոստոսի 1-ին, Կոնդի Սբ. Հովհաննես եկեղեցում

Մարգարիտա Յախոնտովայի հոգեհանգիստը տեղի կունենա օգոստոսի 1-ին,  Կոնդի Սբ. 
Հովհաննես եկեղեցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տեղի է ունեցել Մ. Յախոնտովայի մահվան կապակցությամբ ստեղծված թաղման կառավարական հանձնաժողովի նիստը ՀՀ` մշակույթի նախարար Հ. Պողոսյանի գլխավորությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին հանձնաժողովից, Մարգարիտա Յախոնտովայի հոգեհանգիստը տեղի կունենա օգոստոսի 1-ին, ժամը 18:00-20:00-ն, Կոնդի Սբ. Հովհաննես եկեղեցում, վերջին հրաժեշտը՝ օգոստոսի 2-ին, ժամը 12:00-14:00-ն, Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնի շենքում, հուղարկավորությունը՝ ժամը 14:00-ին, Երևանի քաղաքային կենտրոնական (Թոխմախի) գերեզմանատանը: 

Հայ թատրոնը և թատերագիտական միտքը ծանր կորուստ կրեց: Կյանքի 79-րդ  տարում  վախճանվեց  ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Հայաստանի թատերական գործիչների միության անդամ, թատերագետ Մարգարիտա Վիկտորի Յախոնտովան:
Ծնվել է 1935 թ. հուլիսի 2-ին, Լենինգրադում (այժմ՝ Սանկտ Պետերբուրգ), 1952-1956 թթ. սովորել և ավարտել է Լենինգրադի պետական համալսարանի իսպաներենի բաժինը: 1965 թվականին Մ. Յախոնտովան տեղափոխվել է Երևան, աշխատակցել «Գրական թերթ», «Կոմունիստ», «Կոմսոմոլեց» և այլ թերթերին: Ավելի քան 50 տարի նա անմնացորդ ծառայել է հայ և ռուս թատրոններին: 1971 թվականից մինչև վերջին տարիները նա աշխատել է Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնում: 1982-1989 թթ. աշխատել է Երևանի դրամատիկական թատրոնում նախ որպես գրական մասի վարիչ, ապա՝ Հր. Ղափլանյանի և Ալ. Ասլամազովի հետ հանդիսացել է «Բարեկամություն» թատրոնի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար, կազմակերպել համաշխարհային ճանաչում ունեցած թատրոնների երևանյան հյուրախաղեր: 1985 թվականից համատեղությամբ աշխատել է Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավարի օգնական: Եղել է Հայաստանի թատերական գործիչների միության քարտուղար:
Մ. Յախոնտովան միշտ աչքի է ընկել խոր գիտելիքներով, հրաշալի բեմազգացությամբ, թատերական քննադատի ճշմարիտ ու ազնիվ կեցվածքով: Տասնյակ տարիներ նրա գրախոսականները, հայ մշակույթի գործիչների դիմանկարները, վերլուծական հոդվածները լույս են տեսել հեղինակավոր թերթերի և հանդեսների էջերում: Հեղինակ է երկու գրքերի, որոնցում ճշգրտորեն վերարտադրել է ռեժիսորական և դերասանական աշխատանքները, տվել օբյեկտիվ գնահատականներ: 2006 թ. Մ. Յախոնտովան արժանացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործչի պատվավոր կոչման:




Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]