Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հակառակորդի հարձակմանը ենթարկված տեղանքը լրիվությամբ գտնվում է ՊԲ ստորաբաժանումների վերահսկողության տակ

Հակառակորդի հարձակմանը ենթարկված տեղանքը լրիվությամբ գտնվում է ՊԲ 
ստորաբաժանումների վերահսկողության տակ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հուլիսի 31-ին Ադրբեջանի կողմից հարձակման ենթարկված ԼՂՀ հյուսիսային հատվածում մարտական հերթապահություն իրականացնող զորամասերից մեկի պահպանության տեղամասի տեղանքը լրիվությամբ գտնվում է Արցախի պաշտպանության բանակի տորաբաժանումների վերահսկողության տակ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից: 

Ավելի վաղ տեղեկացվել էր, որ  հուլիսի 31-ին հակառակորդը հարձակում էր գործել հյուսիսային հատվածում մարտական հերթապահություն իրականացնող զորամասերից մեկի պահպանության տեղամասի ուղղությամբ: Հենակետում գտնվող անձնակազմը գործել է կազմակերպված, ցուցաբերել բարձր մարտականպատրաստականություն և բարոյակամային որակներ, ինչի շնորհիվ, հակառակորդը կրելով բազմաթիվ կորուստներ, հետ է շպրտվել: Իրականացված օպերատիվ գործողությունների արդյունքում, հակառակորդից առգրավվել են մեծ քանակությամբ հատուկ սպառազինություն և տեխնիկական միջոցներ: «Ցավոք, գործողության արդյունքում, զոհվել են ՊԲ զինծառայողներ 1994թ. ծնված Արարատ Վաչիկի Խանոյանը և Աշոտ Արթուրի Ասոյանը»,- նշված է ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հաղորդագրությունում:

ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը և իր զորակցությունը հայտնում Ա. Խանոյանի և Ա. Ասոյանի ընտանիքների անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]