Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Արաբկիրում նոր ջրագծեր են անցկացվել

Արաբկիրում նոր ջրագծեր են անցկացվել

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արաբկիրում նոր ջրագծեր կանցկացվեն, որոնք կամբողջացնեն գարնանը կատարված վերանորոգման աշխատանքները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Երևան Ջուր» ՓԲԸ-ի հանրային կապերի ծառայությունից, հուլիսի 31-ի առավոտյան դադարեցվել էր Գրիբոյեդովի փողոցի 29, 29/1, 31, 33, Քոչարի 7 և Կասյան 10, 12 շենքերի ջրամատակարարումը: Պատճառը` նշված համարները սնուցող ջրագծի խիստ վթարված լինելն էր, ինչն էլ իր հերթին հանգեցնում էր ջրի կորստի, ջրամատակարարման ճնշման անկման և վտանգում ջրի որակը:

Տեղանքում տարված աշխատանքների արդյունքում ապամոնտաժվել է բակային պոմպակայանից մինչև նշված բնակելիները ձգվող 60 մետր երկարությամբ 100մմ տրամագիծ ունեցող մետաղյա խողովակը և փոխարենը կառուցվել նույն տրամագծով պոլիէթիլենե խողովակ, որն ավելի երկարակյաց է և հուսալի: Այս պահին պոմպակայանում և հարակից երկու շենքերում կատարվում են ջրագծերի միացման վերջին աշխատանքները: Ի դեպ, այս տարվա գարնանը տվյալ հատվածում նորով արդեն փոխարինվել է 120 մետր երկարության վթարված ջրագիծ: Ներկայիս աշխատանքները նախորդի շարունակությունն են:

Շինարարություն է ընթանում նաև Արաբկիրի Անտառային փողոցի մասնավոր տնատիրությունների հատվածում: Այստեղ ևս շուրջ 30 մետր երկարություն ունեցող մաշված մետաղյա խողովակը փոխարինվում է պոլիէթիլենե նոր խողովակով: Ընկերության մասնագետները  աշխատում են առանց կանգառի և վստահեցնում, որ այսօր իսկ ուշ երեկոյան նշված բնակելիների ջրամատակարարումը կվերականգնվի:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]