1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Հանրային խորհրդի ենթահանձնաժողովի նիստում քննարկվեց սահմանադրական բարեփոխումների նախնական հայեցակարգը

Հանրային խորհրդի ենթահանձնաժողովի նիստում քննարկվեց սահմանադրական 
բարեփոխումների նախնական հայեցակարգը

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրային խորհրդի Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հանձնաժողովի նիստի  շրջանակներում քննարկվեց Սահմանադրական բարեփոխումների նախնական հայեցակարգը: ՀՀ Նախագահին առընթեր Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ, Սահմանադրական իրավունքի կենտրոնի նախագահ Գևորգ Դանիելյանը նիստի մասնակիցներին ներկայացրեց հայեցակարգում նշված այն մոտեցումները, որոնք վերաբերում են տեղական ինքնակառավարման ինստիտուտին:

Գևորգ Դանիելյանի դիտարկումներով` տեղական ինքնակառավարման համակարգի իրավական բարեփոխումների հատվածը առավել արդիականներից և միաժամանակ վիճահարույցներից մեկն է: «Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի շրջանակներում մենք մեր առջև դրեցինք մի շարք խնդիրներ, որոնք փորձեցինք լուծել: Առաջին կարևոր հարցն այն է, թե ինչպիսի իրավական կարգավորում պետք է ունենա տեղական ինքնակառավարումը: Բոլորդ էլ գիտեք, որ ընդունվում են տեղական ինքնակառավարման մասին օրենքներ, որոնք այս կամ այն չափով ամրագրում են ՏԻՄ-երի լիազորությունները, բայց միջազգային փորձն ու տեղական ինքնակառավարման ինստիտուտի անհրաժեշտությունը վկայում է այն մասին, որ իրավակարգավարման այս մոտեցումները ժամանակավրեպ են»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամը:

Նրա խոսքով` տեղական ինքնակառավարման թեմայի առանցքում հայտնված հաջորդ խնդիրը համայնքների խոշորացման հարցն է: «Կառավարման մարմինները հակված են նրան, որպեսզի համայնքները խոշորացվեն, քանի որ դա կնպաստի դրանց արդյունավետ կառավարմանն ու միջոցների խնայմանը, որը, սակայն, Սահմանդրության խնդիրը չէ»,- նշեց Գևորգ Դանիելյանը` հավելելով, որ համայնքների ուղղակի միավորման դեպքում կարող են առաջ գալ մի շարք խնդիրներ: Նրա փաստարկմամբ` կան համայնքներ, որոնք տարածքային կտրվածքով միավորված են, բայց իրավական հիմքերով դա չի հաջողվում իրականացնել:  «Մարդիկ ուղղակի չեն համաձայնվի: Երբեմն առաձնին համայնքներ իրար հետ չեն համագործակցում, նույնիսկ համայնքներ կան, որ իրար աղջիկ չեն տալիս: Այս պարզունակ մոտեցումները հազիվ թե բերեն հաջողության»,- նկատեց բանախոսը: Նրա տեղեկացմամբ` առաջարկվում է վերականգնել տեղական ինքնակառավարման շրջանային մարմինները, գյուղերում վարչական շրջաններ ստեղծել, որոնք առկա են Երևանում: Վարչական շրջանների ղեկավարները կլինեն նշանակովի պաշտոնյաներ, որը ավելի կառավարելի կդարձնի համակարգը: 

«Մենք առաջարկում ենք, որ միջհամայնքային միավորումներն առավել ակտիվ գործեն, իսկ դա անելու համար դրանք պետք է ունենան տեղական ինքնակառավարման մարմնի կարգավիճակ: Բացի այդ, միջհամայնքնային միավորումներից զատ լինեն  միջհամայնքային կազմակերպություններ: Մենք հաճախ ակնկալում ենք, որ տեղական ինքնակառավարման մարմինները ունենան գրագետ կադրեր, բայց մենք նախ չունենք այդքան կադրեր, մյուս դեպքում էլ` եթե ունենանք էլ, նպատակահարմար չի լինի յուրաքանչյուր համայնքի կցել իրավաբաններ, այլ մասնագետներ: Միջհամայքնային միավորումները կարող են այս խնդիրը լուծել: 20-30 համայնքներ կարող են օգտվել մեկ միջհամայնքային կազմակերպության ծառայություններից»,- ավելացրեց Գևորգ Դանիելյանը:

Նիստի մասնակիցները բազմաթիվ հարցեր ուղղեցին զեկուցողին, հայտնեցին նաև իրենց մտահոգություններն ու դիտարկումները:

Մասնագետների կողմից մշակվել է սահմանադրական բարեփոխումների նախնական հայեցակարգ, որը բազմաթիվ լսարաններում քննարկումների առարկա է դարձել:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]