1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Արցախում կօժանդակեն կարկտահարությունից տուժած հողօգտագործողներին

Արցախում կօժանդակեն կարկտահարությունից տուժած հողօգտագործողներին

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը շահագրգիռ գերատեսչությունների և շրջվարչակազմերի ղեկավարների հետ քննարկել է բերքահավաքի ընթացքի և աշնանացանի նախապատրաստական աշխատանքների հետ կապված հարցեր: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ կառավարության տեղեկատվության և  հասարակայնության հետ կապերի բաժնից, բերքահավաքի արդյունքների վերաբերյալ գյուղնախարար Անդրանիկ Խաչատրյանի ամփոփ տեղեկատվության համաձայն` հանրապետությունում հնձվել է մոտ 49 հազար հա հացահատիկային մշակաբույսերի հողատարածք, միջին բերքատվությունը կազմել է մոտ 11 ցենտներ` նախորդ տարվա շուրջ 17 ցենտների դիմաց:

Ցածր բերքատվությունը, նախարարի գնահատմամբ, պայմանավորված է հիմնականում եղանակային խիստ անբարենպաստ պայմաններով: Կարկտահարությունից տուժած հողօգտագործողներին ցուցաբերվելու է համապատասխան  աջակցություն. հստակեցվում են օժանդակության ծավալներն ու տեսակը:

Ամփոփելով գալիք աշնանացանի աշխատանքներին օժանդակելու շրջվարչակազմերի ղեկավարների առաջարկությունները` վարչապետը նշել է, որ պետությունն ընդառաջելու է պարտավորություններ ունեցող հողամշակներին` մինչև 5-7 տարով երկարաձգելով վարկերի մարումը, իսկ վնաս կրած  հողօգտագործողները մեկ տարով կազատվեն հողի հարկից և վարձավճարներից: Քանի որ հստակ ցանքաշրջանառություն չի իրականացվում, կառավարության ղեկավարի առաջարկությամբ, շատ հողատարածքներ կթողնվեն սև ցելի տակ, կավելացվեն կերային խոտաբույսերի ցանքատարածությունները: Հողօգտագործողներին կտրամադրվի էժան դիզվառելիք` համապատասխան աշխատանքները ժամանակին կատարելու նպատակով: Քննարկվել են նաև սերմացուի ձեռքբերման և հողամշակներին տրամադրելու պայմանները:

Աշնանացանի նախապատրաստական աշխատանքների և քննարկված այլ հարցերի վերաբերյալ գործադիր իշխանության առաջարկությունները կամփոփվեն Նախագահի մոտ հրավիրվելիք խորհրդակցության ընթացքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]