Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Վարչապետն ընդունել է ֆրանսիական «Վենսի գրուպ» շինարարական ընկերության պատվիրակությանը

Վարչապետն ընդունել է ֆրանսիական «Վենսի գրուպ» շինարարական ընկերության 
պատվիրակությանը

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է ֆրանսիական «Վենսի գրուպ» շինարարական ընկերության տարածաշրջանային օպերատիվ տնօրեն Ժան-Լյուկ Բրիալի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էր նաև ընկերության հայազգի ներկայացուցիչ Ռոժե Տեր-Մեսրոպյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, զրուցակիցները քննարկել են քաղաքացիական շինարարության ոլորտում (խմելու ջրի մաքրման կայանների ստեղծում և վերականգնում, ոռոգման համակարգերի կառուցում կամ վերականգնում) համագործակցության հեռանկարները և կոնկրետ ծրագրերի իրականացման հնարավորությունները: 

Ժան-Լյուկ Բրիալը Հայաստանի վարչապետին է ներկայացրել «Վենսի գրուպ» ընկերության գործունեությունը՝ նշելով, որ կազմակերպությունը Ֆրանսիայի՝ Զարգացող երկրների պահուստի (ԶԵՊ) ֆինանսավորմամբ ծրագրեր է իրականացնում աշխարհի տարբեր երկրներում: Պարոն Բրիալը տեղեկացրել է, որ ԶԵՊ-ի կողմից 2000 թվականից առ այսօր ֆինանսավորվել է 20-ից ավելի զարգացող երկրների ենթակառուցվածքների զարգացման 83 ծրագիր՝ ընդհանուր 3.5 մլրդ եվրո արժողությամբ:


Հովիկ Աբրահամյանը ողջունել է պատվիրակության այցը Հայաստան և ՀՀ կառավարության անունից ընկերության հետ արդյունավետ համագործակցություն ծավալելու պատրաստակամություն հայտնել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]