1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

ՀՀ պաշտպանության նախարարն աշխատանքային այց է կատարել հարավարևմտյան հատվածի զորամասեր

ՀՀ պաշտպանության նախարարն աշխատանքային այց է կատարել 
հարավարևմտյան հատվածի զորամասեր

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հուլիսի 30-ինաշխատանքային այցով եղել է հանրապետության հարավարևմտյան հատվածում տեղակայված զորամասերում: Շրջայցի ընթացքում պաշտպանական գերատեսչության ղեկավարին ուղեկցել են մի շարք բարձրաստիճան զինվորականներ և քաղաքացիական հատուկ ծառայողներ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, աշխատանքային այցի շրջանակում պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ներկա է գտնվել առաջին բանակային զորամիավորման զորամասերից մեկում անձնակազմի համար կառուցված նոր զորանոցի բացման հանդիսավոր արարողությանը:


Շնորհավորելով զորամասի զինծառայողներին՝  պաշտպանական գերատեսչության ղեկավարը համոզմունք է հայտնել, որ զորանոցի բացումը խթան կհանդիսանա նոր ուսումնական փուլում զորամասի առջև դրված խնդիրներն առավել մեծ պատասխանատվությամբ և հետևողականորեն կատարելու համար: Սեյրան Օհանյանը հորդորել է նաև չմոռանալ, որ յուրաքանչյուր զինվորի անհատական պատրաստությունից, գիտելիքներից և մասնագիտական հմտություններից է կախված ամբողջ զինված ուժերի մարտունակությունը:

Շրջելով ժամանակակից բոլոր չափանիշներին համապատասխանող և անհրաժեշտ գույքով կահավորված նորակառույց շինության տարածքում` Սեյրան Օհանյանը բարձր է գնահատել կատարված աշխատանքն ու զինծառայողների համար ստեղծված կենցաղային և ուսումնական պայմանները:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարի աշխատանքային այցի հաջորդ կանգառը զորամասի զինավանում էր, որտեղ զինծառայողներին ծառայողական բնակարաններով ապահովման գործընթացի շրջանակում բնակարանամուտ են տոնել զորամասի 10  զինծառայողներ:

Շնորհավորելով բնակարանամուտի կապակցությամբ` Սեյրան Օհանյանը վստահեցրել է, որ զինծառայողների բնակարանային պայմանների բարելավումը մշտապես գտնվում է հանրապետության ու ՊՆ ղեկավարության ուշադրության կենտրոնում, և հնարավորության սահմաններում արվում է առավելագույնը, որպեսզի զինծառայողներն իրենց թիկունքում մշտապես զգան պետական հոգածությունը, զերծ լինեն կենցաղային խնդիրներից և բարեխղճորեն կատարեն ծառայողական պարտականությունները:

Նույն օրը Սեյրան Օհանյանը եղել է նաև հանրապետության հարավարևմտյան հատվածում տեղակայված ևս մի քանի զորամասերում, տեղում ծանոթացել է իրականացվող լայնածավալ կապիտալ շինարարական աշխատանքներին, ճշտել է կառուցվող շինությունների շահագործման վերջնաժամկետները:

Աշխատանքային այցի շրջանակում պաշտպանության նախարարը ստուգել է նաև զորամասերի ուսումնանյութական բազան, տեխնիկական հագեցվածությունը, հետևել է սպառազինության և ռազմական տեխնիկայի պահպանման ու նորոգման տարածքներում ընթացող աշխատանքներին: Սեյրան Օհանյանը աշխատանքներն առավել խորքային և արդյունավետ իրականացնելու ուղղությամբ համապատասխան ցուցումներ և հանձնարարականներ է տվել զորամասերի հրամանատարությանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]