Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Գուրջիևի անվան համույթը մասնակցել է Գերմանիայի «Ռուդոլշտատ» երաժշտական փառատոնին

Գուրջիևի անվան համույթը մասնակցել է Գերմանիայի «Ռուդոլշտատ» երաժշտական 
փառատոնին

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գուրջիևի անվան ժողովրդական նվագարանների համույթը հաջողություններով է վերադարձել Գերմանիայից, որտեղ հուլիսին մասնակցել է «Ռուդոլշտատ» փառատոնին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին համույթից, Ռուդոլշտատ քաղաքում համույթի շնորհիվ բարձրացվել է նաև Հայաստանի դրոշը, իսկ համերգները անցել են լեփ-լեցուն սրահներում: Գուրջիևի անվան համույթի ելույթը մեծ հետաքրքրություն է առաջացրել:

Հունիսին համույթը ելույթ է ունեցել Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքի «Կոնգրեսհաուզ»-ում և Շավհաուզենի քաղաքապետարանում: Դեռևս մայիսին խմբի գեղարվեստական ղեկավար Լևոն Իսկենեանը, դաշնակահարուհի Լուսինե Գրիգորյանը և դուդուկահար Էմմանուել Հովհաննիսյանը համերգներով հանդես եկան Ավստրալիայի Սիդնեյ և Քեմբերա քաղաքներում՝ ներկայացնելով Գուրջիևի և Կոմիտասի ստեղծագործությունները: Նույն ժամանակաշրջանում նրանք նաև Սիդնեյի կոնսերվատորիայում ուսանողների հետ վարպետության դասեր են անցկացրել՝ ներկայացնելով և տարածելով Կոմիտասի երաժշտությունը, նաև Քանբերայի հանրահայտ «Ալբերտ հոլլ» սրահում հնչեցրել են Կոմիտասի երաժշտությունը, այնուհետև համույթը ելույթ է ունեցել Լիսաբոնի «Գյուլբենկյան» կենտրոնի սրահում՝ լինելով առաջին խումբը Հայաստանից, որ ելույթ է ունենում այս սրահում:

Այս պահին համույթը շարունակում է իր աշխատանքները, և առաջիկայում երաժիշտները մասնակցելու են մեկ այլ երաժշտական ծրագրի՝ շարունակելով ներկայացնել հայկական երաժշտությունը միջազգային բեմերում:

Ռուդոլշտատի փառատոնը ժողովրդական երաժշտության Եվրոպայի ամենահայտնի փառատոններից է: Տարբեր երկրներից ժամանած մասնակիցներին լսելու է գալիս ավելի քան 80հազար մարդ, իսկ մասնակից խմբերի թիվը գերազանցում է 100-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]