1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Մարգարիտա Յախոնտովայի մահվան կապակցությամբ կստեղծվի թաղման կառավարական հանձնաժողով

Մարգարիտա Յախոնտովայի մահվան կապակցությամբ կստեղծվի թաղման 
կառավարական հանձնաժողով

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետի որոշմամբ՝  թատերական քննադատ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Մարգարիտա Յախոնտովայի մահվան կապակցությամբ կստեղծվի թաղման կառավարական հանձնաժողով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, Յախոնտովան վախճանվել է կյանքի 79-րդ տարում:

Այս կապակցությամբ Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը ցավակցական խոսք էր գրել ՀԹԳՄ կայքում:

«Կյանքից հեռացավ Երևանի ամենագեղեցիկ կանանցից մեկը, բարձր ինտելեկտի, նուրբ ճաշակի տեր, ազնիվ ու շիտակ անհատականություններից մեկը: Մենք կորցրինք բազմագիտակ, իր ճշմարիտ կեցվածքն ու նկարագիրն ունեցող Մարգարիտա Վիկտորովնային, ով մոտ 50 տարի ծառայեց հայ և ռուս թատրոններին, եղավ Կ. Ս. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական և Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնների գրական մասի վարիչը, ՀԹԳՄ «Բարեկամություն» թատրոնի գեղարվեստական ղեկավարը, իր բազմաթիվ հոդվածներով զարդարեց հայ և ռուսալեզու մամուլը: Շնորհիվ խոր գիտելիքների, հրաշալի բեմազգացության՝ Մարգարիտա Յախոնտովան ճշգրտորեն էր վերարտադրում ռեժիսորական և դերասանական աշխատանքները, տալիս օբյեկտիվ գնահատականներ: Մեր թատերական կյանքն աղքատացավ մեկ անհատականությամբ ևս, մի գեղեցկություն էլ հեռացավ մեզանից: Հազար ափսոս»,- նշել է Հակոբ Ղազանչյանն՝ իր ցավակցությունը հայտնելով Մարգարիտա Յախոնտովայի ընտանիքին, դստերը՝ Գ. Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնի դերասանուհի, ՀԹԳՄ քարտուղար, «Արմմոնո» փառատոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]