Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Երևանում գերազանցության վկայականով դպրոցն ավարտել է 200 աշակերտ

Երևանում գերազանցության վկայականով դպրոցն ավարտել է 200 աշակերտ

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անցած ուսումնական տարում մայրաքաղաքում հիմնական դպրոցն ավարտել է 6 հազար 868 աշակերտ: Հանրակրթական դպրոցներում ուսումնասիրության արդյուքներով` գերազանցության վկայական է ստացել 374 հավակնորդներից 200-ը: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը՝  ներկայացնելով հանրակրթության ոլորտում 2014թ. առաջին կիսամյակում կատարված աշխատանքների հաշվետվությունն ու քաղաքապետարանի կողմից իրականացվող ծրագրերի ընթացքը: 

«Սա նախորդ տարվա համեմատ ավելի վատ ցուցանիշ է, և փաստում է որոշակի հետընթացի մասին՝ ուսուցման որակի, կազմակերպման և մեթոդաբանության առումով»,- «Արմենպրես» -ի փոխանցմամբ՝ նշեց Արամ Սուքիասյանը:

Քաղաքապետի տեղակալը հավելեց նաև, որ հանրակրթական 159 դպրոցների մարզադահլիճներում վերանորոգման աշխատանքներ են տարվելու, և լուրջ խնդիրներ կան, մասնավորապես, մարզական գույքի մասով:

Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործում է 159 կրթական հաստատություն, այդ թվում՝ 144 հիմնական դպրոց, 12 միջնակարգ դպրոց, որից երկուսը՝ կրթահամալիր («Հ. Կոջոյան», չորս հատուկ դպրոց` հ.8 կրթահամալիր` խոսքի ծանր խանգարում ունեցող երեխաների համար, կույրերի երեկոյան մեկ դպրոց (գործում են 6-12-րդ դասարաններ), ինչպես նաև h.2 և h.6 դպրոցները`մտավոր թերզարգացում ունեցող երեխաների համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]