Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Իրաքում ԻԼԻՊ-ի 127 անդամ է սպանվել

Իրաքում ԻԼԻՊ-ի 127 անդամ է սպանվել

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրաքի ռազմական հետախուզության համակարգը հայտարարել է, որ «Իրաքի և Լևանտի իսլամական պետության» խմբավորման 127 անդամ է սպանվել տարբեր շրջաններում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, զինյալներից 20-ը սպանվել են Թիրքիթ քաղաքում: Ոչնչացվել են նաև նրանց պատկանող 2 մեքենաները: Իրաքյան օդային ուժերը ռազմական հետախուզության հետ համագործակցության արդյունքում Բաբելոն մարզի հյուսիսում, ինչպես նաև Ֆալլուջա քաղաքի արևելքում և Բաղդադի հյուսիսում ԻԼԻՊ-ի 96 անդամ և 10 մեքենա են ոչնչացրել:

Ավելի վաղ ԻԼԻՊ-ը, որը հսկողություն էր հաստատել Իրաքի մեծությամբ երկրորդ քաղաք Մոսուլում, տեղի քրիստոնյա բնակիչներին կոչ է արել կամ ընդունել իսլամ, կամ` մեռնել: Այդ առիթով Ֆրանսիայի կառավարությունը հայտարարել էր, որ Մոսուլի քրիստոյաները կարող են բնակություն հաստատել իր երկրում: Մոսուլի հազարավոր բնակիչներ ստիպված հեռացել են քաղաքից:

ԻԼԻՊ-ի զինյալները պայթեցրել են Մուսուլում գտնվող Ս. Հոգի կամ «Նավու» եկեղեցին: Նրանք եկեղեցում և պատերի տակ մեծ քանակությամբ ականներ են տեղադրել, ապա իրենց մեքենաներով շրջելով փողոցներում՝ ժողովրդին կոչ են արել ներկա գտնվել եկեղեցու պայթեցմանը, որը պետք է տեղի ունենար արշալույսին, իսկ իրենց բնակարաններից դուրս գալ չկարողացող տարեցներին հորդորել են բացել պատուհանները և տեսնել ծուխը, որ պետք է բարձրանար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am