Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Վրաստանի խորհրդարանի աշխատանքը կաթվածահար վիճակում Է հայտնվել տեխնիկական անսարքությունների պատճառով

Վրաստանի խորհրդարանի աշխատանքը կաթվածահար վիճակում Է հայտնվել տեխնիկական անսարքությունների պատճառով

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի խորհրդարանը հուլիսի 31-ին չի կարողացել լիագումար նիստ անցկացնել նիստերի դահլիճում Էլեկտրոնային սարքավորման աշխատանքում տեղ գտած խափանումների պատճառով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Նովոստի Գրուզիա»-ին:

Արտահերթ նստաշրջանի լիագումար նիստում պատգամավորները պետք Է լսեին Ժողովրդական պաշտպանի հաշվետվությունը, բայց տեխնիկական անսարքությունների պատճառով չի հաջողվել գրանցում իրականացնել: Դրանից հետո որոշում Է ընդունվել տեղափոխվել կոմիտեների նիստերի դահլիճ:

«Այսօր խորհրդարանում մենք ստիպված կլինենք աշխատել անսովոր ռեժիմով, քանի որ լիագումար նիստերի դահլիճում ժամանակավորապես շարքից դուրս Է եկել տեխնիկան, եւ քանի դեռ այն չեն նորոգել, մենք որոշեցինք նիստ անցկացնել կոմիտեների նիստերի դահլիճում»,-ասել Է Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլին:

Լիագումար նիստի օրակարգում ընդգրկված Է շուրջ 30 հարց, այդ թվում՝ ուղղումները Ինքնակառավարման օրենսգրքում, Բյուջետային օրենսգրքում եւ «Ընդհանուր դատարանների մասին» օրենքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]