Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ծովագյուղից Դիլիջանի թունել ճանապարհահատվածը հիմնանորոգվում է նոր տեխնոլոգիաներով

Ծովագյուղից Դիլիջանի թունել ճանապարհահատվածը հիմնանորոգվում է նոր 
տեխնոլոգիաներով

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տրանսպորտի և կապի նախարար  Գագիկ Բեգլարյանի ամենօրյա հսկողության ներքո ինտենսիվ կերպով շարունակվում են հուլիսի 16-ին մեկնարկած Մ-4, Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքները: Բարենպաստ եղանակային պայմանների  դեպքում շինարարական աշխատանքները կավարտվեն օգոստոսի վերջին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից, ճանապարհի ամբողջ երկայնքով՝ 7480 գծամետրի վրա, աշխատանքներն իրականացվում են նոր տեխնոլոգիաներով: Ճանապարհային հին ծածկը սառը վերաօգտագործմամբ ծառայում է որպես նոր ճանապարհի հիմք: Խառնվելով ցեմենտի հետ՝ հատուկ  տեխնիկայի միջոցով այն վերամշակվում է, ստեղծվում է ավելի ամուր հիմք, որի վրա տեղադրվում է երկշերտ ասֆալտբետոնյա ծածկ:

Մեկ օրում ասֆալտապատվում է շուրջ 500 մետր ճանապարհահատված: Ճանապարհաշինական աշխատանքներում ներգրավված են «Ճանապարհ» ՍՊ ընկերության շուրջ 21 միավոր տեխնիկա և 60 աշխատակիցներ:
Ճանապարհաշինական աշխատանքների ընդհանուր արժեքը 1 մլրդ 180 մլն դրամ է, որը հատկացվել է ՀՀ պետական բյուջեից:
Երևանից Մ-4 միջպետական ճանապարհով Դիլիջան, Իջևան ուղևորվելու համար ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի հրամանով սահմանվել է տրանսպորտային երթևեկության հետևյալ այլընտրանքային երթուղին. Մ-4-Մ-14-Ծովագյուղ-Սեմյոնովկա-Մ-4: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]