Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հուլիսին ԱՄՆ դոլարի միջին հաշվարկային փոխարժեքը կազմել է 407.2 դրամ

Հուլիսին ԱՄՆ դոլարի միջին հաշվարկային փոխարժեքը կազմել է 407.2 դրամ

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի սպառողական շուկայում 2014թ. հուլիսին հունիսի համեմատ արձանագրված գների 0.9 տոկոս նվազումն ուղեկցվել է ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի 0.9 տոկոս նվազումով (ՀՀ դրամն արժեվորվել է): Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից, 2014թ. հուլիսին 2013թ. դեկտեմբերի համեմատ սպառողական գների 1.9 տոկոս նվազմանը զուգընթաց արձանագրվել է հաշվարկային փոխարժեքի 0.5 տոկոս հավելաճ:

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում սպառողական գներն ու հաշվարկային փոխարժեքն աճել են, համապատասխանաբար, 3.2 և 1.2 տոկոսով: 2014թ. հուլիսին ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը կազմել է 407.2 դրամ, ինչը 0.8 տոկոսով ցածր է 2013թ. հուլիսի համապատասխան ցուցանիշից (410.5 դրամ):


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]