Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Պետբյուջեի հաշվին հաշմանդամների համար տարեկան ձեռք է բերվում 500 սայլակ և շուրջ 1000 լսողական սարք

Պետբյուջեի հաշվին հաշմանդամների համար տարեկան ձեռք է բերվում 500 սայլակ և 
շուրջ 1000 լսողական սարք

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին վերջին 5 տարիների ընթացքում հաշմանդամություն ունեցող անձանց համար յուրաքանչյուր տարի ձեռք են բերվել պրոթեզաօրթոպեդիկ և վերականգնողական պարագաներ` շուրջ 500 սայլակ և շուրջ 1000 լսողական սարք: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից: Սայլակները տրամադրվում են 1-ին խմբի հաշմանդամություն և «հաշմանդամ երեխա» կարգավիճակ ունեցող անձանց` համաձայն նրանց հաշմանդամություն սահմանող բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովների կողմից տրված վերականգնողական անհատական ծրագրի (ՎԱԾ): ԱՊՀ երկրների արտադրության լսողական սարքերը տրամադրվում են 30-63 տարեկան հաշմանդամություն ունեցող անձանց և 63-ից բարձր կենսաթոշակառուներին`անկախ հաշմանդամության կարգավիճակ ունենալու կամ չունենալու հանգամանքից: Այս գործընթացն իրականացվում է ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին:

Սայլակ ստանալու համար հարկավոր է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը` անձնագիր, սոցիալական քարտ, բժշկասոցիալական փորձաքննության որոշում, ՎԱԾ (եթե ստանում է առաջին անգամ): Մինչև 18 տարեկան երեխայի սայլակը ստանալու համար տրամադրող կազմակերպություն կարող է դիմել ծնողը կամ խնամակալը, իսկ առաջին խմբի հաշմանդամություն ունեցող անձի համար նրա հարազատը կամ բարեկամը` նաև իր անձնագրով:

Լսողական սարք ստանալու համար հաշմանդամություն ունեցող անձինք ներկայացնում են հետևյալ փաստաթղթերը` 30-63 տարեկան անձինք ներկայացնում են անձնագիր, բժշկասոցիալական փորձաքննության որոշում, քիթ-կոկորդ-ականջաբան մասնագետի եզրակացություն` անձի ծանրալսողության  լսողական սարքի կարիք ունենալու վերաբերյալ,աուդիոմետրիաև ՎԱԾ (եթե ստանում է առաջին անգամ): 63-ից բարձր տարիք ունեցող և հաշմանդամության կարգավիճակ չունեցող անձինք ներկայացնում են անձնագիր,կենսաթոշակիվկայական, քիթ-կոկորդ-ականջաբան մասնագետի եզրակացություն` անձի ծանրալսողության լսողական սարքի կարիք ունենալու վերաբերյալ, աուդիոմետրիա:

Համաձայն վերոնշյալ որոշմամբ` հաստատված ժամկետների` շահառունները սայլակ կամ լսողական սարք կարող են ստանալ 3 տարին մեկ անգամ:

Սայլակները տրամադրվում են «Սոցիալական բնակարանային ֆոնդի սպասարկման կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից, յուրաքանչյուր աշխատանքային օր` ժամը 9:00-17:00-ը, հասցե`Թբիլիսյան խճուղի 3/14:

Լսողական սարքերը ևս տրամադրվում են «Սոցիալական բնակարանային ֆոնդի սպասարկման կենտրոն» ՊՈԱԿ-իկողմից, յուրաքանչյուր աշխատանքային օր` ժամը 9:00-17:00-ը, հասցե` Ծարավ Աղբյուրի փողոց 55ա/«Արթմեդ» բժշկական կենտրոն/:

2007 թվականից նախարարությունը ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացնում էմինչև 18 տարեկան երեխաներին և 18-30 տարեկան հաշմանդամություն ունեցող երիտասարդ անձանցեվրոպական արտադրության լսողական սարքերի տրամադրման ծրագիրը`  5 տարի ժամկետով:

Հաշմանդամություն ունեցող անձանց պրոթեզաօրթոպեդիկ և վերականգնողական պարագաներ, այդ թվում սայլակներ և լսողական սարքեր տրամադրվում են համաձայն ՀՀ կառավարության 2007թ. ապրիլի 12-ի թիվ 453-Ն որոշմամբ սահմանված կարգի և ժամանակացույցի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]