Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Լիբիայի կառավարական ուժերը հսկողություն են հաստատել Բենղազի քաղաքի գլխավոր ռազմաբազայի վրա

Լիբիայի կառավարական ուժերը հսկողություն են հաստատել Բենղազի քաղաքի 
գլխավոր ռազմաբազայի վրա

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիբիական կառավարական ուժերը հուլիսի 31-ին վերահսկողություն են հաստատել գլխավոր ռազմաբազայի վրա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, այն հուլիսի 30-ին գրավել էին ծայրահեղական խմբավորումները: «Անսար աշ Շարիա» իսլամիստական խմբավորումը հայտարարել էր Բենղազի քաղաքում հսկողություն հաստատելու մասին այն բանից հետո, երբ գրավել էին քաղաքի բոլոր ռազմաբազաները:

Բենղազի քաղաքում հուլիսի 26-ին թեժ բախումներ էին սկսվել կառավարական ուժերի և զինյալների միջև: Երկրի մեծությամբ երկրորդ քաղաքում ավելի քան 100 մարդ է զոհվել:

Լիբիայի խորհրդարանը օգոստոսի 2-ին արտահերթ նիստ կգումարի Տոբրուկ քաղաքում, որտեղ կքննարկվեն երկրում տեղի ունեցող իրադարձությունները:

2011թ.-ին Մուամմար Քադաֆիի իշխանության տապալումից հետո Լիբիայում իրավիճակն այդպես էլ չի կարգավորվել: Երկրի շատ շրջաններ գտնվում են տարբեր խմբավորումների հսկողության տակ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]